Ո՞ր երկրներից և ինչո՞ւ են արտաքսվում ՀՀ քաղաքացիները. պարզաբանում են միգրացիոն ծառայությունից
Վերջին շրջանում հատկապես եվրոպական երկրներից արտաքսվող ՀՀ քաղաքացիների թիվը, ըստ շրջանառվող լուրերի, աճել է: Արդյոք դա պայմանավորվա՞ծ է թավշյա հեղափոխությամբ, թե՞ այդ միտումն ավելի վաղ է սկսվել, ո՞ր երկրներից են արտաքսում ՀՀ քաղաքացիներին, և որքա՞ն է հայրենիք վերադարձողների թիվը. այս և այլ հարցերի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ ՀՀ միգրացիոն ծառայությունից:
ՀՀ միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ 2019թ. տվյալները դեռևս չունեն, իսկ 2018թ. պատկերը հետևյալն է.
«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի շրջանակներում 2018թ. ընթացքում ստացել ենք 1042 հայց՝ 2077 անձանց վերաբերյալ, և 1709 հոգու ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը հաստատվել է: Չենք կարող հստակ ասել՝ բոլորը վերադարձել են Հայաստան, թե ոչ, բայց 2018թ. ընթացքում աջակցման, վերաինտեգրման ծրագրերին դիմել է 1675 հոգի: Մյուսը Հայաստան վերադարձողների՝ ԵՄ երկրների վիճակագրությունն է, և Եվրոստատի տվյալներով՝ 2018թ. փաստացի Հայաստան է վերադարձել 2030 անձ: Վերաինտեգրման ծրագրերին արդեն դիմել է 1771 ՀՀ քաղաքացի»:
ԵՄ-ի հետ ռեադմիսիայի համաձայնագիրը կնքվել է 2014թ., իսկ ՌԴ-ի հետ ավելի վաղուց՝ 2011թ., և, ըստ մեր զրուցակցի՝ վերոնշյալ դեպքերը համաձայնագրի շրջանակներում են:
«Այն, որ 2016 թվականից ավելի ինտենսիվացել են արտաքսման դեպքերը, պայմանավորված է նաև նրանով, որ ԵՄ երկրները խստացրել են իրենց միգրացիոն քաղաքականությունը: Կոնկրետ Գերմանիան շատ արագ ընթացակարգով է ապաստանի հարցի դիմումները նայում, նույնը նաև՝ Ֆրանսիան: Իսկ մեր հայրենակիցները հիմնականում ապաստան են հայցում Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում և Բելգիայում: Հետևաբար՝ այդ երկրներից են ավելի շատ վերադարձի դեպքերը: Հայաստանը մի քանի երկրների կողմից հայտարարվել է ապահով երկիր, օրինակ՝ Ֆրանսիայի կողմից ապահով, ժողովրդավար երկիր է հայտարարվել դեռևս 2010թ.: Հայաստանը ապահով երկիր է հայտարարել նաև Բուլղարիան:
Միտումներ կան, որ Գերմանիան ևս Հայաստանը ճանաչում է ապահով երկիր, թեև դա պաշտոնապես չի հայտարարվել: Դա նշանակում է, որ Հայաստանում չկա մարդու իրավունքների ոտնահարում, պատերազմական իրավիճակ, մարդու կյանքին սպառնացող ցանկացած խնդրի մեր հայրենակիցները չեն բախվում, այդ պատճառով էլ Հայաստան են ուղարկվում»,-ասաց Հայկանուշ Չոբանյանը՝ ընդգծելով՝ եվրոպական երկրներն իրենց միգրացիոն քաղաքականությունը խստացրել են, քանի որ փախստականների մեծ ծավալով հոսքեր են ընդունել և առաջնահերթությունը տալիս են այն մարդկանց, ովքեր իսկապես բավարարում են փախստականի կոնվենցիայի պահանջներին:
«Այն մարդիկ, ովքեր իրականում փախստական չեն համարվում, չեն ընդունվում, և իրենց վերադարձնում են ծագման երկիր, դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև մեր հարևան երկրներին՝ Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բալկանյան երկրներ»,-եզրափակեց ՀՀ միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը