Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում
Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է իր լատինաամերիկյան շրջագայությունը Պերուում՝ երկրում, որտեղ անցկացրել է իր կյանքի շուրջ երկու տասնամյակը՝ ծառայելով որպես քահանա։ Այցի ընթացքում նա հանդիպել է հազարավոր հավատացյալների, այցելել պատմական վայրեր և անդրադարձել բնապահպանական խնդիրներին ու տեղաբնակ ժողովուրդների իրավունքներին։
Շրջագայության վերջին լիարժեք օրը՝ կիրակի, պապն այցելել է Կուսկո՝ Ինկերի կայսրության նախկին մայրաքաղաք։ Ծովի մակարդակից շուրջ 3400 մետր բարձրության վրա գտնվող քաղաքում նրան դիմավորել են հազարավոր հավատացյալներ։ Այնուհետև նա այցելել է Սաքսայհուամանի հնագույն ամրոց, որտեղ մատուցել է պատարագ և քաղաքին նվիրել Վատիկանում պատրաստված սավան։
Լևոն XIV-ը նաև հանդիպել է համայնքային և ցեղային առաջնորդների հետ՝ դատապարտելով ապօրինի հանքարդյունաբերությունը, անտառահատումներն ու նավթի արտահոսքերը։ Նա ընդգծել է, որ բնական պաշարների անպատասխանատու շահագործումը վտանգում է բնությունն ու տեղի համայնքների գոյությունը։ Պապը հիշատակել է նաև իրենց տարածքները պաշտպանելիս սպանված առաջնորդներին՝ հայտարարելով, որ նրանց արյունը արդարություն է պահանջում։
Այցի ուշագրավ դրվագներից մեկն էլ պապի կարճատև ուղղաթիռային թռիչքն էր Պերուի ռազմաօդային ուժերի օդաչուների ուղեկցությամբ։ Օդաչուները լուսանկար են հրապարակել նրա հետ՝ սոցիալական ցանցերում։
Լևոն XIV-ը Պերուում ապրել է շուրջ 20 տարի, ստացել երկրի քաղաքացիություն և վարժ տիրապետում է իսպաներենին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը