Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ակումբի կառուցվածքային վերակազմավորման հավակնոտ ծրագիր է մշակել՝ ֆինանսական դրությունը բարելավելու և հսկայական եկամուտներ ապահովելու նպատակով։
Նախատեսվում է ակումբի բաժնետոմսերի մի մասը, սակայն ոչ վերահսկիչ փաթեթը, վաճառել ֆինանսական ներդրողների, ինչը թույլ կտա շուրջ 1 միլիարդ եվրո ներգրավել։
Ինչպես հաղորդում է The Touchline պարբերականը, թեև Պերեսն իր ծրագիրը դեռ հրապարակայնորեն չի քննարկել, պոտենցիալ ներդրողների թվում արդեն շրջանառվում են ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոյի և Sixth Street ներդրումային ընկերության անունները։
Այս նախագծի մյուս ինտրիգային կետը վերաբերում է ակումբի ապագա նախագահի հարցին։ Հաղորդվում է, որ Պերեսն աստիճանաբար այդ պաշտոնի համար նախապատրաստում է Ռաֆայել Նադալին։ Իսպանացի լեգենդար թենիսիստը նախկինում արդեն ընդունել է «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելու հրավերը։
Այդուհանդերձ, Նադալը դեռ չի հայտարարել նախագահական ընտրարշավ սկսելու մասին, իսկ ակումբի անդամակցության ներկայիս խիստ պահանջները կարող են խանգարել նրան առաջադրվել մինչև 2031 թվականը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է