Արտակարգ դեպքի հետքերով
Թումանյան քաղաքի գազալցակայանի պայթյունը եղել է առանձնացված տարածքի օդաճնշումային համակարգում։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանը «Ռադիոլուր»-ին հայտնել է, որ լցակայանը ստուգվել է ապրիլին։ Այդ ժամանակ տեսչական մարմինը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել։ Դրանց մի մասը վերացվել է։ Այսօրվա պայթյունի հատվածում խախտումներ չեն հայտնաբերել։ Ընդհանուր առմամբ այս տարի 80 գազաբենզալցակայանի և նավթամթերքի պահեստարանի գործունեություն է կասեցվել։
Նոյեմբերի 13-ի առավոտյան պայթյուն է եղել Լոռու մարզի Թումանյան քաղաքի գազալցակայանում։ Ըստ փրկարար ծառայության հաղորդագրության՝ տուժողներ չեն եղել, իսկ հրդեհը մարել են տեղի ուժերը։ Պայթյունը եղել է գազալցակայանի առանձնացված տարածքում։ Այնտեղ շինության մասնակի փլուզում է եղել։ «Ռադիոլուր»-ը որոշ մանրամասներ է պարզել այդ դեպքի վերաբերյալ։ Մասնավորապես՝ մեզ հայտնի դարձավ, որ այս տարվա ապրիլին այդ լցակայանում մի շարք խախտումներ են արձանագրվել։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյան․
«Ըստ նախնական տվյալների՝ կոմպրեսորային կայանում է խնդիրը եղել։ Այն մասում է, որտեղ տեսչական մարմինը խնդիրներ չէր արձանագրել։ Գազը ցածր ճնշումով հասնում է կոմպրեսորային կայան, որն արդեն բարձրացնում է ճնշումը և մղում է դեպի դիսպենսերներին։ Այս հատվածում է խնդիրը եղել։ Միգուցե սխալ հաշվարկ է եղել, սխալ ծավալի հետ կապված խնդիր է եղել, արդեն նախաքննությունը կպարզի»։
Հրդեհային անվտանգության մասնագետները, բացի էներգասպառման համակարգից, նաև հակահրդեհային անվտանգության ստուգումներ են անցկացրել։ Հայտնաբերված խախտումների մեծ մասը, ըստ Ելենա Զոհրաբյանի, հետագայում վերացվել է․
«Շանթապաշտպան և հողանցման համակարգերի հետ կապված խնդիրներ կային, գազալցակայանի աշխատանքներում, նաև տարածքում վթարային լուսավորության խնդիրներ են արձանագրվել, անձնակազմը, ովքեր էլեկտրատեղակայանքի շահագործում են իրականացնում, համապատասխան որակավորում չունեն և նախատեսված կարգով չեն անցել նախնական և սկզբնական հրահանգավորում, ինչը նաև պարտադիր պահանջ է»։
Տեսչական մարմինը պարբերաբար պարտադիր և չնախատեսված ստուգումներ է անցկացնում։ Ելենա Զոհրաբյանն ասում է, որ Թումանյանի գազալցակայանը միակը չէ, որտեղ խախտումներ են եղել․
«Ընդհանուր առմամբ, տեսչական ղեկավարի մարմնի 80 գազաբենզալցակայանի և նավթամթերքի պահեստարանի գործունեություն է կասեցվել, որոնցից 23-ը բաժին է հասնում Երևանին, 57-ը՝ մարզերին։ Քանդվել է յոթ գազալցակայան կամ գազաբենզինային պահեստարան, որոնք չեն պահպանբել ու չեն համապատասխանել նորմերին։ Հինգը Երևանում է ապամոնտաժվել, երկուսը՝ մարզերում։ Ունենք 11 դեպքով դատական բողոքարկում։ Տնտեսվարողները դատական հայցեր են ներկայացրել տեսչական մարմնի կայացրած որոշման դեմ։ Բայց, անկախ այդ հայցերից, դադարեցումը ուժի մեջ է մնալու, մինչև կլինի դատարանի վճիռ»։
Ելենա Զոհրաբյանի խոսքով՝ նման պատահարները ոչ միայն տեխնիկական անսարքությունների, այլև մարդկային գործոնի, աշխատակիցների անփութության հետևանք են։
armradio.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է