800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Գերմանիայի Բադ Դյուբեն քաղաքում 800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով։ Քաղաքը նոր սեփականատեր է փնտրում պատմական շինությունը փրկելու համար։ Դղյակը զբաղեցնում է շուրջ 1012 քառակուսի մետր տարածք, ունի ասպետների սրահ և երկու աշտարակ։ Այն ժամանակին ծառայել է որպես բնակելի շենք, համայնքապետարան, փոստային բաժանմունք և մանկապարտեզ։
2014 թվականին դղյակը հյուրանոցի և ռեստորանի վերածելու ծրագիր էր ներկայացվել, սակայն այն ձախողվել է։ Նախատեսված ներդրումների փոխարեն իրականացվել է ընդամենը 400 հազար եվրոյի աշխատանք, իսկ գործարքը հետագայում չեղարկվել է։
Թեև դղյակի վաճառքի գինը խորհրդանշական է՝ 1 եվրո, դրա վերանորոգման համար անհրաժեշտ կլինի շուրջ 20 միլիոն եվրո։ Բացի այդ, աշխատանքները պետք է իրականացվեն պատմական հուշարձանների պահպանության պահանջներին համապատասխան։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում