Նորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնության
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն ու Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն ամիսներ շարունակ գաղտնի նախապատրաստել են Կրեմլի հետ հեռախոսազրույցը՝ համոզված լինելով, որ Թրամփին, Ուիթքոֆին և Քուշներին չի կարելի թողնել որպես Պուտինի հետ անմիջական կապ պահպանող արևմտյան միակ ներկայացուցիչներ։ Այս մասին գրում է Politico-ն։
Հրապարակման համաձայն՝ նախաձեռնության հիմնական պատճառը Վաշինգտոնի նկատմամբ եվրոպական երկրների աճող անվստահությունն է։ Եվրոպացի պաշտոնյաները մտահոգված են, որ Թրամփի վարչակազմը պատշաճ կերպով չի պաշտպանի ո՛չ Ուկրաինայի, ո՛չ էլ Եվրոպայի շահերը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ խորհրդակցություններից հետո երկու երկրների ղեկավարները հոկտեմբերի 27-ին 90 րոպե տևած հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ։ Նրանք Կիևի դիրքորոշումն են փոխանցել և քննարկել նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում նախատեսված բանակցությունները։
Պուտինը խոստացել է նախապատրաստել ռուսական պատվիրակությանը, սակայն Ստյորեն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլն իսկապես պատրաստ է խաղաղության համաձայնության։ Ֆիննական և նորվեգական կողմերը Աբու Դաբիում էական առաջընթաց չեն ակնկալում։
Միևնույն ժամանակ, նախաձեռնությունը տարաձայնություններ է առաջացրել եվրոպական դաշնակիցների շրջանում։ Որոշ երկրներ կարծում են, որ Պուտինի հետ անմիջական շփումները միայն նպաստում են Ռուսաստանի՝ դիվանագիտական մեկուսացումից դուրս գալուն։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո