Մենք դա կանենք, և ամեն ինչ կավարտվի Ուկրաինայով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում մի շարք հայտարարություններ է արել Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ։ Պատերազմի ավարտի մասին հարցին ի պատասխան՝ Թրամփը հիշատակել է նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում կայանալիք Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների եռակողմ բանակցությունները և հայտարարել. «Կարծում եմ՝ մենք դա կանենք, և ամեն ինչ կավարտվի Ուկրաինայով, որը մի փոքր այլ տեսք կունենա»։
ԱՄՆ նախագահը չի հստակեցրել՝ արդյոք նկատի ունի տարածքային զիջումներ, թե մեկ այլ բան։ Հաղորդավարը Թրամփին հարցրել է նաև, թե ում է նա ավելի շատ վստահում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, թե ուկրաինացի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն, ինչին Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է. «Ավելի լավ է դա չասեմ, բայց ես լավ հարաբերություններ ունեմ երկուսի հետ էլ»։
Լրագրողի այն հարցին, թե որն է պատերազմի ավարտի ամենամեծ խոչընդոտը, Թրամփը կրկնել է նախկինում բազմիցս հնչեցրած թեզը՝ Պուտինի և Զելենսկու միջև առկա ատելության մասին։ Հաղորդավարի այն դիտարկմանը, որ ուկրաինացի առաջնորդին կարելի է հասկանալ, քանի որ նրա երկիր լայնամասշտաբ ներխուժում է տեղի ունեցել, Թրամփն արձագանքել է. «Այո, դա այդպես է, բայց երբ նրանք ունեցան իրենց առաջին հանդիպումը, Ռուսաստանի հանդեպ հսկայական անհարգալից վերաբերմունք դրսևորվեց։ Այնպես որ, ես ոչինչ չեմ ասի»։ Նա չի հստակեցրել, թե հատկապես որ «առաջին հանդիպման» մասին է խոսքը։
Լրագրողը նաև հարցրել է նախագահին, թե արդյոք նա չի կարծում, որ Պուտինն իրեն մատների վրա խաղացնում է, ինչին Թրամփը բացասական պատասխան է տվել։ Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ չգիտի, թե ով է կայացրել ուկրաինացի զինվորականների համար արբանյակային ինտերնետի դանդաղեցման որոշումը, և արդյոք դա եղել է Space X ընկերության ղեկավար Իլոն Մասկը. «Ես չեմ կարող ձեզ ասել, թե ով է անջատել այդ համակարգը։ Բայց կարող եմ ասել, որ ի վերջո նա այն նորից միացրել է, այնպես որ նրանք ունեն դա»,- ասել է Թրամփը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Ոստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսան...