Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գյոթե ինստիտուտի ֆինանսատնտեսական բաժնի տնօրեն Աննի Կիրմսեն և Հայաստանում Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը նախարարության անունից շնորհավորել է ինստիտուտի հայաստանյան թիմին։ Նա շեշտել է Գյոթե ինստիտուտի կարևոր առաքելությունը Հայաստանում՝ ուղղված գերմաներենի տարածմանը, գերմանական մշակութային արժեքների ներկայացմանը, երկկողմ կապերի ամրապնդմանը և եվրոպական համագործակցության խթանմանը:
Նա ընդգծել է հանրակրթության բնագավառում իրականացվող համատեղ աշխատանքը՝ առանձնացնելով Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությունը գերմաներենի դասավանդման որակի բարձրացման և ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ։
Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետն ինստիտուտի անձնակազմին մաղթել է արդյունավետ ու արգասաբեր աշխատանք՝ համոզմունք հայտնելով, որ նոր գրասենյակը կդառնա նոր գաղափարների ու ձեռքբերումների հարթակ:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը