Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
FAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներին ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը Մենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե Ռուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրել Իրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ) Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետ Հայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան Մենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենք ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

FAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. ՊապոյանՄենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենքՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբՀարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղելԱրմավիր ՔԿՀ օդային տարածքում հայտնաբերվել է հերթական անօդաչու թռչող սարքըՕգնականը գործատուից գրեթե 18 միլիոն դոլար է յուրացրելԿաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին․ ՊապոյանԿասեցվել է «Նոր Զովք»-ի հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԹանգարաններում ընթանում է աշխատակիցների ատեստավորման գործընթացըՑանկացած պայմանավորվածություն պետք է լիովին հարգի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունըԳագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսովՄենք սիրում ենք հայրենիքը, բայց ատում ենք պետությունը. վարչապետԱԳՄԱ փոխնախարարը Լիտվայում էԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՄիշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնըԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովԿառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումներըԱնչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ ԿոնգրեսիցՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովԷրդողանը նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել ԱդրբեջանՆրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդներըՀհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկըԱրարատ-Արմենիան պարտություն կրեց ՊորտուգալիայումԵվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՈստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԱվելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համարԿներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում (տեսանյութ)ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ նախագահի որոշումըՎարչապետը պատասխանում է Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026-ի մասնակիցների հարցերին (տեսանյութ)Կոձո Տաշիման մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱսիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՄենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործումՀամագործակցության հուշագիր՝ Առողջապահության նախարարության և Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի միջևՎարչապետը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)
Սպորտ

Մենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենք

ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում 2-3 հաշվով դրամատիկ պարտություն կրեց պորտուգալական «Տորենսեյից»:

Երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան հետխաղային ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերին։

Խաղի ընթացքի և մրցակցի ֆուտբոլիստի հեռացման մասին

«Պաշտպանությունում մենք չէինք ցանկանում ցածր բլոկով խաղալ, այլ ուզում էինք վերահսկել խաղը։ Սկզբում դժվարություններ եղան պրեսինգի անցնելիս։ Մենք խաղում էինք 3-ը 1-ի դեմ, ինչը բարդացնում էր եզրերի վերահսկումը։ Կենտրոնում ևս վերահսկողության հետ կապված խնդիրներ եղան։ Մրցակցի կարմիր քարտից հետո խաղային իրավիճակը փոխվեց, սակայն պետք է գնդակով համբերատար լինեինք, և «Արարատ-Արմենիան» կարողացավ վերադառնալ խաղ ու հաշիվը դարձնել 2-1։

Սակայն, երբ սպասվում էր, որ կխփենք երրորդ գոլը, գնդակ բաց թողեցինք՝ խորությունը վերահսկելու խնդրի պատճառով։ «Տորենսեն» լավ փոխանցումից հետո գոլ խփեց, մինչդեռ մենք պետք է ավելի լավ դիրքավորվեինք:

Թիմը գիտեր, որ կարմիր քարտից հետո մրցակիցը կփորձի առաջ գնալ ու հավասարեցնել հաշիվը։ Բարդ պահ է, 4 խաղում՝ 4 պարտություն, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը»։

Պաշտպանական սխալների և փորձի պակասի մասին

«Ինձ համար առաջին հերթին կարևոր է այն, թե ինչ է անում իմ թիմը։ Վերլուծելով նախորդ հանդիպումները՝ կարող եմ ասել, որ այս չորս խաղերից ամենալավն այս մեկն էր։

Պաշտպանությունում մենք շատ հաճախ ենք սխալներ թույլ տալիս, և դա մեզ դատապարտում է պարտությունների: Մենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենք. այս իրավիճակն ինձ համար անթույլատրելի է: Նման գոլեր Հայաստանի առաջնությունում սովորաբար բաց չենք թողնում: Բայց այստեղ հենց որ մեկ-երկու հազարերորդական վայրկյան ուշանում ես, քեզ գոլ են խփում, որովհետև ֆուտբոլիստները որակ ունեն: Շատ կարևոր է, որ մենք արթնանանք այս մրցաշարի համար, քանի որ ցանկացած գործողություն մեծ նշանակություն ունի:

Այս խաղն էլ ցույց տվեց, որ, ամեն դեպքում, մեզ մոտ փորձի պակաս կա նման մակարդակի մրցաշարերում։ Օրինակ՝ որքան էլ «Տորենսեն» հանդես է գալիս երկրորդ դիվիզիոնում, ունի փորձառու ֆուտբոլիստներ, որոնք նախկինում խաղացել են Լա լիգայում՝ «Վիլյառեալում», «Էսպանյոլում», և նման սխալներ թույլ չեն տալիս. այդպիսի սխալները միշտ պատժվում են: Ու այն, որ մենք վերջին վեց րոպեների ընթացքում երկու գոլ բաց թողեցինք, հենց նման փորձի բացակայության հետևանքն էր։

Հասկանում եմ, որ հիմա հիասթափված եք… նաև ֆուտբոլիստներն են հիասթափված: Այո՛, ես մատնանշում եմ սխալները, բայց չեմ ուզում, որ մեր ֆուտբոլիստները գլուխները կախեն: Շատ եմ գնահատում նրանց կատարած աշխատանքը: Հատակին նայելը մեզ ոչինչ չի սովորեցնի, պետք է շարունակենք աշխատել, սա ընկալենք որպես դաս, փորձ և առաջ շարժվենք»:

Ժիրայր Շաղոյանի փոխարինման և նպատակների մասին

«Շաղոյանն իսկապես փայլուն ֆուտբոլ խաղաց, նա հրաշալի էր համագործակցում թե՛ հարձակման գծի ֆուտբոլիստների, թե՛ իր եզրում Էդգար Գրիգորյանի հետ: Բայց խաղի այդ հատվածում նման որոշում կայացրի՝ մտածելով, որ Կառլոս Ֆրանսան ավելի վերտիկալ ու արագ ֆուտբոլիստ է: Նա գուցե այնքան տեխնիկապես զարգացած չէ, որքան Շաղոյանը, բայց Ֆրանսան շատ արագ է, և նրա ուժեղ կողմը հենց դա է: Խաղի այդ պահին մտածեցի, որ թիմի համար դա ճիշտ որոշում է, քանի որ «Տորենսեն» մեզ պրեսինգի էր ենթարկում, և առջևի գծում ազատ տարածություններ էին առաջանում: Իհարկե, որոշումներ կան, որոնք կայացնելիս կարող ես սխալվել կամ ճիշտ դուրս գալ: Պետք է ընդգծեմ նաև «Տորենսեի» մարզչի գործողությունները. խաղի ընթացքում նրա կատարած փոփոխությունները շատ ճիշտ և խելացի էին:

2-1 հաշվի ժամանակ մեր միտումը պաշտպանվելը չէր, այլ հարձակումը, որոշեցինք գրոհել, բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց։

Լիգայի փուլից առաջ նպատակ էի դրել իմ ու թիմի առաջ, որ մենք հասնենք անցումային փլեյ-օֆֆ։ Հիմա դա շատ ավելի բարդ է, քիչ խաղեր են մնացել: Բայց եթե մենք չկարողանանք հասնել անցումային փլեյ-օֆֆ, դա ամբողջությամբ իմ պատասխանատվությունն է, ես իմ ուսերին եմ վերցնում այն: Մրցաշրջանում նաև այլ մեծ նպատակ ունենք՝ Հայաստանի չեմպիոն դառնալը»։