Ցանկացած պայմանավորվածություն պետք է լիովին հարգի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունը
ԱՄՆ-ը կարծում է, որ Եվրոպայում կայուն խաղաղության հաստատման համար անհրաժեշտ են Ռուսաստանի հետ պայմանավորվածություններ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները։
«Ավելի քան 30 տարի Եվրոպան և Ռուսաստանը փորձել են ստեղծել անվտանգության կայուն համակարգ։ Տասնամյակների անվստահությունը, անվտանգության ոլորտում հակասությունները և այս պատերազմի կործանարար հետևանքները այդ խնդրի լուծումը դարձնում են չափազանց բարդ, բայց անհրաժեշտ՝ երկարատև խաղաղություն ապահովելու համար»,- գրել է Քուշները X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նպատակն է մշակել գործնական մեխանիզմներ, որոնք հաշվի կառնեն բոլոր կողմերի անվտանգության շահերը, կնվազեցնեն ապագա հակամարտությունների վտանգը և կձևավորեն անվտանգության ավելի կայուն ու կանխատեսելի միջավայր։
Քուշներն ընդգծել է, որ ցանկացած պայմանավորվածություն պետք է լիովին հարգի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո