Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ քննարկելով Իրանի հետ բանակցությունների ընթացքը և ռազմական գործողությունները վերսկսելու հնարավոր ժամկետները։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի և ամերիկացի աղբյուրներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Նեթանյահուն Թրամփին հորդորում է Իրանի հարվածներ հասցնել ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո՝ նոյեմբերի 3-ին։ Սակայն ԱՄՆ նախագահն առայժմ նախընտրում է շարունակել բանակցությունները, ինչը մտահոգում է Իսրայելի վարչապետին։
Axios-ի աղբյուրներից մեկը զրույցը բնութագրել է որպես «կոշտ», մյուսը՝ «ուղիղ»։ Սպիտակ տունը և Իսրայելի վարչապետի գրասենյակը հրաժարվել են մեկնաբանել հեռախոսազրույցը։
Հրատարակության տվյալներով՝ Թրամփը փորձում է միաժամանակ երկու ուղղությամբ գործել՝ հասնել Իրանի հետ բանակցությունների վերսկսման և պատրաստվել միջանկյալ ընտրություններից հետո լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը։
Անցած շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նամակ էր ուղարկել Իրանի ազգային անվտանգության ղեկավար Մոհսեն Ռեզայիին՝ բանակցությունները վերսկսելու հնարավորության վերաբերյալ։
Շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները «լավ են ընթանում», և ինքը «չի շտապում»։ Միաժամանակ նա կասկածի տակ է դրել Թեհրանի հուսալիությունը՝ նշելով, որ Իրանը համաձայնության է գալիս, ապա հրաժարվում դրանից։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռ պետք է «լուծի» Իրանի մեկ կամ երկու միջուկային օբյեկտների հարցը։ Մասնավորապես, նա հիշատակել է Փիքաքս Մաունթին (Pickaxe Mountain) օբյեկտը՝ նշելով, որ դրա ուղղությամբ գործողությունը կարող է տևել ընդամենը 10 րոպե։
Միևնույն ժամանակ, Կատարի միջնորդները կիրակի օրը երրորդ օրն անընդմեջ հանդիպել են իրանցի պաշտոնյաների հետ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցությունները վերսկսելու համաձայնության հասնելու նպատակով։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել։ Նրա խոսքով՝ դրա կնքումը կախված է ԱՄՆ-ի՝ Իրանի բարձրացրած հարցերին պատասխանելու պատրաստակամությունից։ Արաղչին հույս է հայտնել, որ ամերիկյան կողմը կընտրի դիվանագիտությունը։


















































Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. Ավինյան