2026 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը։ Նիստի ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են երեխայի իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմներին, հանրակրթական ուսումնական հաստատություններում անվտանգ կրթական միջավայրի ապահովմանը, ինչպես նաև երեխայի անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցեր։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել դպրոցներում սովորողի պաշտպանության թիմերի առկայությանը և դրանց գործունեությանը, ինչպես նաև հանրակրթական որոշ ուսումնական հաստատություններում տեսահսկման համակարգերի կիրառման պայմաններին։
Այս համատեքստում քննարկվել են տեսահսկման համակարգերի կիրառման կարգը, ինչպես նաև սովորողների անձնական տվյալների պաշտպանությունն ապահովող ընթացակարգերի և մեխանիզմների առկայության ու գործնական կիրառման հարցերը։
Նիստի ավարտին քննարկվել են Խորհրդի հետագա անելիքներին և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականությանն առնչվող հարցեր։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է երեխաների ձայնը լսելի դարձնելու և իրենց իրավունքներին առնչվող հարցերի քննարկմանը երեխաների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների շարունակականությունն ու հետևողականությունը։


















































Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Քննարկվեց գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատման և հանդիպումների անհրաժեշտությունը