Բաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը՝ պատերազմի շարունակության փոխարեն։
«Խաղաղությունը նվաճելը շատ ավելի դժվար է, քան պատերազմում հաղթելը։ Այսօր ուրախ եմ, որ ամբողջ Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելու ռազմավարության շրջանակում մենք հաջողություններ ենք գրանցում նաև խաղաղության գործընթացում», — հայտարարել է նա։
Հաջիևն ընդգծել է, որ երկու ժողովուրդների միջև դեռևս կան չսպիացած վերքեր և պատմական հիշողություններ, սակայն անհրաժեշտ է կենտրոնանալ ապագայի և կայուն խաղաղության հաստատման վրա։
Հաջիևը նշել է, որ Բաքուն Հայաստանին առաջարկում է միանալ տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցին՝ ընդգծելով տրանսպորտային ուղիների զարգացման կարևորությունը։ «Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, իսկ մենք առաջարկում ենք նրան դառնալ տարածաշրջանի մյուս պետությունների հետ կապակցված երկիր և նրա համար բացում ենք տարբեր տրանսպորտային ուղիներ», — ասել է Հաջիևը։
Նրա խոսքով՝ «կանաչ» էներգիան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարության մաս։ Մենք այլևս բաժանարար գծեր չենք ստեղծում և պատեր չենք կառուցում։ Մենք կառուցում ենք խաղաղություն և ձգտում ենք խուսափել մեր տարածաշրջանում մասնատվածությունից։ Մենք նաև նպատակ ունենք ցույց տալ խաղաղության տնտեսական օգուտները»,-ընդգծել է Հաջիևը։
radar armenia.am


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի