Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրություն Կարևորվել է վիզաների ազատականացման գործընթացը Բալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանել Իսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացել Սուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականի Դժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններով Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել է Տեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրա Երթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ Երևանում Սևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետո Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)Կառավարությունը հաստատել է վեց հիմնական ապրանքախմբի դրոշմավորման փորձնական ծրագիրը (տեսանյութ)Աշխարհի առաջնության խաղերի ժամանակ ՖԻՖԱ-ն շուրջ 5 միլիարդ դոլար է վաստակել Աշտարակ միլկ կաթի մթերման կետի աշխատանքը կասեցվել է ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետը և երկու պաշտոնատար անձ կալանավորվել են. կաշառքի գործով կան ձերբակալվածներԼավրովը մեկնել է ԱՄՆԱլ-Նասրը գոլառատ պայքարում հաղթանակ տարավ 5-3 հաշվովԽալիլ Շիրղոլամին նախարար Դավիթ Թադևոսյանին հրավիրել է այցելել ԻրանԿոտրել են Binance կրիպտոարժութային բորսայի համակարգը եւ առեւանգել 1,7- 5,5 միլիարդ դոլարի կրիպտոարժույթԷրդողանն ու Թրամփը մեկ օրում երկրորդ հեռախոսազրույցն են ունեցելԱյսօր Հայաստանի հավաքականը մրցահարթակում կունենա մեկ ներկայացուցիչԿառավարությունը 328 մլն 218.8 հազար դրամ է հատկացրել բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համարԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներինՀարկային վարչարարության արդյունավետության դրական միտումները՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներովՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանըՓրկարարները դժվարամատչելի հատվածից իջեցրել են քաղաքացուն. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 30.10.2026 (տեսանյութ)Կոտայքի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել (տեսանյութ)Եմենի հութիները հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարաններին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի թեկնածուների թվում հայ ուռուցքաբան էՆոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը (տեսանյութ)Լողի պատանեկան օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնի երկու մարզիկՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգըՕլեշկի քաղաքի ուղղությամբ արդեն շարժվել է մարդասիրական շարասյունՍպասվում է հորդառատ անձրեւՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրկրաշարժ՝ Ջերմուկից 15 կմ հյուսիս-արևելք․ ցնցումները զգացվել են Վայոց ձորի և Սյունիքի մարզերումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլիեն Երևանում և մարզերումԵրեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասինՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԴատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
Տեսանյութեր

Կառավարությունը հաստատել է վեց հիմնական ապրանքախմբի դրոշմավորման փորձնական ծրագիրը (տեսանյութ)

Հոկտեմբերի 29-ի Կառավարության նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանը ներկայացրել է «ՀՀ-ում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Ներկայացված նախագծից բացի Կառավարության նիստի օրակարգում ներառված էին դրոշմավորման փորձնական ծրագիր հաստատելու մասին ևս 5 որոշման նախագիծ։

Որոշման նախագծերը, որոնց նպատակն է հետագայում ընդլայնել ՀՀ-ում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն, ընդունվել են միաձայն։  

Մասնավորապես, ներկայացված նախագծերով նախատեսվում է 2026 թվականի նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ փորձնական ծրագիր իրականացնել ապրանքների վեց հիմնական խմբերի համար։ Փորձնական ծրագրում կընդգրկվեն հետևյալ ապրանքախմբերը՝

  1. Բժշկական արտադրատեսակներ (դեղագործական արտադրանք, հակաբիոտիկներ, վիրակապական նյութեր, հակասեպտիկ և ախտահանիչ միջոցներ, բժշկական ձեռնոցներ/հագուստ, ապակե սրվակներ, լաբորատոր սպասք, հաշմանդամային սայլակներ, ակնոցներ/ոսպնյակներ, բժշկական/վիրաբուժական/ռենտգենյան ապարատներ, բժշկական կահույք և այլն),
  2. Սննդամթերք (հրուշակեղեն, կիսապատրաստուկներ և սառեցված արտադրանք),
  3. Կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, լուսանկարչական ապարատներ,
  4. Ավտոպահեստամասեր, դողեր և ավտոդողեր,
  5. Պիրոտեխնիկա, հրդեհային անվտանգության սարքավորումներ, խաղալիքներ, հեծանիվներ,
  6. Բնական մորթուց հագուստի առարկաներ և պարագաներ:

Փորձնական ծրագրի ընթացքում կփորձարկվեն դրոշմավորման մեխանիզմների և համակարգերի գործառնական հնարավորություններն ու կկատարելագործվեն համապատասխան գործընթացները։ Կապահովվի ՊԵԿ-ի, ազգային օպերատորի ու տնտեսվարողների արդյունավետ փոխգործակցությունը։ Փորձնական ծրագրի ընթացքում կիրականացվի նաև տնտեսվարողների տեղեկատվական համակարգերի ինտեգրումն ազգային օպերատորի համակարգին՝ փորձարկելով ապրանքների շրջանառության ամբողջ գործընթացը՝ նույնականացման ծածկագրի պատվիրումից մինչև ապրանքի շրջանառությունից դուրսբերում։

Տեղեկացնենք, որ տնտեսվարողների մասնակցությունը փորձնական ծրագրին կամավոր է։ Ի դեպ, փորձնական փուլի ամբողջ ընթացքում մասնակիցներին անհրաժեշտ քանակությամբ նույնականացման ծածկագրերը կտրամադրվեն անհատույց։

Հիշեցնենք, որ նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգի ներդրումը կարևոր նշանակություն ունի ստվերային տնտեսության կրճատման, հարկային եկամուտների ավելացման, ապրանքաշրջանառության թափանցիկության բարձրացման և արդար մրցակցային միջավայրի ձևավորման համար։ Դրոշմավորման համակարգի ներդրումը կբարելավի ապրանքների շրջանառության վերահսկողությունը, կնպաստի կեղծ ապրանքների տարածման սահմանափակմանը՝ միաժամանակ պաշտպանելով սպառողների իրավունքները։