MARÓM նորաձևության տունը հայ ըմբիշների համար նոր հավաքածու է արտադրել
Հայկական արմատներով, Փարիզում հիմնված MARÓM նորաձևության տունը և ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան սկսել են համագործակցություն, որի շրջանակում բրենդը մշակել և արտադրել է մարզիկների համար նախատեսված հագուստի հատուկ հավաքածու:
MARÓM-ի ստեղծած հագուստը համադրում է հարմարավետությունն ու ժամանակակից ոճը՝ միաժամանակ արտացոլելով հայկական ինքնությունը։ Այն նախատեսված է մարզիկների ուղևորությունների, պաշտոնական միջոցառումների և ներկայացուցչական ելույթների համար։
Այս համագործակցությունը MARÓM-ի առաջին նախաձեռնությունն է սպորտի ոլորտում։ Ըմբշամարտը հայկական սպորտի ամենահաջողակ և հարուստ ավանդույթներ ունեցող մարզաձևերից է։ Հայ ըմբիշները տարիներ շարունակ բարձր արդյունքներ են գրանցել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։
«Մենք շնորհակալ ենք այս նախաձեռնության և մեր մարզիկներին ցուցաբերած աջակցության համար։ Ֆեդերացիայի համար կարևոր են նման համագործակցությունները, որոնք ոչ միայն գործնական աջակցություն են ապահովում, այլև վկայում են մեր գործունեության և մարզիկների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության ուհոգատարության մասին»,-նշել է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը։
«Մեզ համար այս համագործակցությունը բնական և կարևոր քայլ է։ Ըմբշամարտն իր մեջ կրում է հարուստ պատմություն, կարգապահություն և սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթներ, որոնք հոգեհարազատ են նաև MARÓM-ին։ Հայ մարզիկների համար հագուստ ստեղծելով, մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ նրանց միջազգային ներկայության և հայկական ինքնության արժանապատիվ ներկայացման գործում», - նշել է MARÓM-ի հիմնադիր Մարետա Գևորկյանը:
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները MARÓM-ի ստեղծած հագուստով կներկայանան աշխարհի առաջնությանը։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով
Հանդիպման մասին քննարկումներ եղել են. Ռուբիո
Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ
Հոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները մասամբ կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով
Նավայիի ավտոմեքենայում թմրանյութեր էին հայտնաբերել
Անկլավ-էքսկլավների հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտ չէ