Նեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին պատրաստվել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի անվտանգության ղեկավարների հետ իրավիճակի գնահատում է անցկացրել և հրամայել անհապաղ փակել Հեբրոնը և նախապատրաստվել Արևմտյան ափի լիակատար շրջափակմանը ՀԱՄԱՍ-ի կողմից կրակոցների արձակումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նեթանյահուն նշել է X-ում գրառման մեջ։
«Քիչ առաջ ես իրավիճակի գնահատում անցկացրի պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի, «Շին Բեթ»-ի (Ընդհանուր անվտանգության ծառայության) ղեկավարի, Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի և Կենտրոնական հրամանատարության հրամանատարի հետ։ Ես բարձր եմ գնահատում մեր հերոս մարտիկներին, որոնք վճռականություն դրսևորեցին և կանխեցին խոշոր ահաբեկչական հարձակումը, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - նշել է նա գրառման մեջ։
Նեթանյահուն հայտարարել է, որ հրամայել է Իսրայելի պաշտպանության բանակին (ԻՊԲ) անհապաղ շրջափակել Հեբրոն քաղաքը:
«Ես հրահանգել եմ ԻՊԲ-ին և անվտանգության ուժերին՝ անհապաղ փակել Հեբրոն քաղաքը, ինչպես նաև այսօրվանից նախապատրաստվել ամբողջական լոքդաունի Հրեաստանում և Սամարիայում», - նշել է Նեթանյահուն։
«Մենք հետապնդելու ենք ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին և նրանց հրահանգ տվողներին ամենուր և միշտ։ Ձեզ համար ապահով ապաստան չկա», - հավելել է նա։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով
Երբ ցանկանում էիք «ավարտին հասցնել գործը», Իրանն ավելի հզորացավ. Աբբաս Արաղչի
Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ
Հոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները մասամբ կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով
Հանդիպման մասին քննարկումներ եղել են. Ռուբիո
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը