Անկլավ-էքսկլավների հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտ չէ
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ անկլավ-էքսկլավների հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտ չէ:
«Սա այն հարցն է, որ պետք է համաժողովրդական քվեարկություն լինի, եթե տարածքների փոխանակում է լինում: Եվ, եթե հասարակություններին բավարարող լուծում լինի, ապա, բնականաբար կօգնի երկու հասարակությունների միջև վստահության ամրապնդմանը։ Անկլավ-էքսկլավը, այնուամենայնիվ, թեկուզ տեխնիկապես, եթե նույնիսկ ամեն ինչ հրաշալի է հարաբերությունների առումով, բարդացնում է երկրների կյանքը: Գիտեք Ադրբեջանի խոսույթը, իրենք ասում են՝ Սահմանադրությունը մինչև չփոխեք, մենք չենք ստորագրի խաղաղության համաձայնագիրը, չեն ասել չէ՞ անկլավների հարցը չլուծվի, չենք ստորագրի»։
Վերջին ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ իր համար կարևոր է, որ անկլավների հարցի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը մինչև 2031 թվականը հասնի ավարտին։ Սակայն Հայաստանի վարչապետի ներկայացրած այդ ժամկետը նպատակ է, ոչ թե կողմերի պայմանավորվածություն։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Առանց տեղումների եղանակ
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Որոշակի քաղաքականություն վարելով՝ NO2-ի պարունակությունը նվազեցնել
Քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում. քաղաքապետ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնություն․ Հայաստանն այսօր 4 մասնակից ունի