COP17-ի շրջանակում Երևանում կմեկնարկի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթնաժողովը
Հոկտեմբերի 17-18-ին Երևանում կանցկացվի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթնաժողովը, որը կմիավորի Հայաստանից և տարբեր երկրներից հարյուրավոր երիտասարդների։
Միջոցառումը կազմակերպվում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում։ Այն համատեղ կազմակերպում են COP17-ի հայկական նախագահությունը, Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միությունը և Կենսաբազմազանության երիտասարդական համաշխարհային ցանցը՝
կոնվենցիայի քարտուղարության հետ համագործակցությամբ։ COP17-ին ընդառաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովի իրականացմանը
Այն մեկ հարկի տակ կհավաքի 16–35տ․ հարյուրավոր երիտասարդների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից՝ կիսվելու իրենց գաղափարներով, բարձրաձայնելու երիտասարդների առաջնահերթությունները և իրենց ներդրումն ունենալու կենսաբազմազանության գլոբալ օրակարգի ձևավորման գործում։
Գագաթնաժողովի պաշտոնական նկարագրության համաձայն՝ երկօրյա միջոցառման նպատակն է երիտասարդներին ներգրավել կենսաբազմազանության պահպանության գործընթացներում, զարգացնել բնապահպանական քաղաքականության վերաբերյալ նրանց գիտելիքները և խթանել երիտասարդական նախաձեռնությունները։
Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում են քննարկումներ, աշխատանքային հանդիպումներ և ինտերակտիվ միջոցառումներ։ Մասնակիցները նաև կքննարկեն, թե ինչպես կարող են երիտասարդներն իրենց ներդրումն ունենալ կենսաբազմազանության պահպանության միջազգային նպատակների իրականացման գործում։
Միջոցառումը կանցկացվի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Աշխատանքային լեզուն անգլերենն է՝ հայերեն, իսպաներեն և ֆրանսերեն թարգմանությամբ։
Երիտասարդական գագաթնաժողովը նախորդում է COP17-ին, որը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 19-30-ը։ Համաժողովի ընթացքում երկրները կգնահատեն կենսաբազմազանության պահպանության համաշխարհային նպատակների կատարման ընթացքը և կքննարկեն հետագա քայլերը։
Top News


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Առանց տեղումների եղանակ
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Կեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի 80 գնման ընթացակարգ, չկնքված պայմանագրեր