Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պերեսը պատրաստ է Մոուրինյուին ժամանակ տալ մինչև Սուրբ ծնունդ Իրազեկում․ Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ Ֆրանսիայում թունելի հարևանությամբ միկրոավտոբուսը բախվել է բեռնատար գնացքի Հոկտեմբերի 16-ը Հայ մամուլի օրն է. 1794-ից մինչև TikTok Լավրովը կմեկնի Թեհրան Ինչո՞ւ են աշխարհում ակտիվիստները բոյկոտում կլիմայական COP համաժողովները․ Գրետա Թունբերգի օրինակը Ղրիմը Ուկրաինայի ամենաարժեքավոր հատվածն է Էրդողանի և Փաշինյանի միջև հանդիպումները նպաստում են կարգավորման գործընթացին SOCAR ընկերությունը ցանկանում է կրկին ռուսական գազ գնել Սկզբունքորեն չեմ հավատում Պուտինին Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետ

Պերեսը պատրաստ է Մոուրինյուին ժամանակ տալ մինչև Սուրբ ծնունդԻրազեկում․ Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներՖրանսիայում թունելի հարևանությամբ միկրոավտոբուսը բախվել է բեռնատար գնացքիՀոկտեմբերի 16-ը Հայ մամուլի օրն է. 1794-ից մինչև TikTokԼավրովը կմեկնի ԹեհրանԻնչո՞ւ են աշխարհում ակտիվիստները բոյկոտում կլիմայական COP համաժողովները․ Գրետա Թունբերգի օրինակըՂրիմը Ուկրաինայի ամենաարժեքավոր հատվածն էԷրդողանի և Փաշինյանի միջև հանդիպումները նպաստում են կարգավորման գործընթացին SOCAR ընկերությունը ցանկանում է կրկին ռուսական գազ գնել Սկզբունքորեն չեմ հավատում ՊուտինինԵրևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետՀութիները հրթիռակոծել են Եմենի նախագահական պալատըCOP17-ը Հայաստանում․ ի՞նչ կշահի երկիրը միջազգային բնապահպանական համաժողովիցԱնտոնիու Գուտերեշը իր երախտագիտությունն է հայտնել Մատենադարանի տպավորությունների գրքումՖրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբԱնահիտ Մանասյանի ուղերձը՝ Հայ մամուլի օրվա առթիվՎրաստանում մինչև 2030 թ. անտառտնկման աշխատանքները կընդգրկեն ևս 30 հազար հա տարածք. ԿոբախիձեՈստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպիցԵրևանի սրտում երկու շաբաթ շարունակ կգործի «Քաղաքային կենսաբազմազանության գոտին». Տիգրան ԱվինյանCOP17-ի շրջանակում Երևանում կմեկնարկի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթնաժողովըԻսիկ Կուլ լճի կորուստը կդառնա բնապահպանական անշրջելի աղետ ամբողջ տարածաշրջանի համար. Ղրղզստանի նախագահՍերտ կապի մեջ ենք հայ բարեկամների հետ և վստահում ենք նրանցՅուվենտուսը կամային հաղթանակ տոնեց ԻսպանիայումՃամպրուկի ստուգման ընթացքում հայտնաբերվել են օձեր և մողեսներԻսրայելի նախագահի այցը Թուրքիայում քննադատության առիթ է դարձելՏաջիկստանը վերջին տասնամյակների ընթացքում ավելի քան 1300 սառցադաշտ է կորցրել. Ռահմոնը՝ ջրային խնդիրների մասինԱՄՆ-ն ժամանակավորապես կդադարեցնի զինամթերքի վաճառքը դաշնակիցներինՊատերազմի բնապահպանական սպիները կարող են տասնամյակներ շարունակ պահպանվել. Իրանի նախագահԿոնկրետ քայլեր ենք ձեռնարկել Հայաստանի ուղղությամբ. Թուրքիայի փոխարտգործնախարարԸնդլայնվել է ապրանքների ցանկը, որոնց հաշվարկային փաստաթղթերում պետք է ներառել հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկությունՋրի սակավությունը և հարակից այլ խնդիրներ լուրջ մարտահրավերներ են առաջացնելուՄեծ Բրիտանիան Կիեւին լրացուցիչ Storm Shadow-ներ կուղարկիԱնկլավների եւ այդ խնդիրը լուծելու մասին (տեսանյութ)Գողոնի մի մասը հայտնաբերված է (տեսանյութ)Մանուել Տուլիպան հետխաղային ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումըՈր հասցեներում գազ չի լինիԹուրքիայում երկար դադարից հետո նշել են Հայաստանի Անկախության օրըՀայրը վրաերթի է ենթարկել 1,5-ամյա դստերըՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերելԱրարատ-Արմենիան մրցեց լեհական Յագելոնիայի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենCOP17-ի շրջանակում Երևանում կգործարկվի լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի պահպանության հարթակՀայրը և որդին ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմինՖինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի էԹուրքմենստանի նախագահը ժամանել է ՀայաստանՌուբեն Ռուբինյանը Հռոմում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ (տեսանյութ)Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՔայլող մարդը քանդակի մանրակերտը նվիրաբերվել է Կանադայում ՀՀ դեսպանությանը (տեսանյութ)Էլեկտրամեքենաների սեփականատերերի ծախսերի վրա գների աճը մեծ ազդեցություն չունի
Հայաստան

COP17-ը Հայաստանում․ ի՞նչ կշահի երկիրը միջազգային բնապահպանական համաժողովից

Հայաստանն այս օրերին միջազգային բնապահպանական օրակարգի կենտրոնում է։ Հոկտեմբերի 16-ին Երևանում անցկացվում է «Առաջնորդներ՝ հանուն բնության» գագաթնաժողովը, իսկ հոկտեմբերի 19–30-ը երկիրը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։

Կառավարության ակնկալիքներով՝ միջոցառմանը կմասնակցի 10–15 հազար մարդ։ Սակայն միջազգային հյուրերի ընդունելությունից ու երկրի ճանաչելիության բարձրացումից բացի, առաջ է գալիս գլխավոր հարցը՝ ի՞նչ երկարաժամկետ արդյունք կարող է ստանալ Հայաստանը այս համաժողովից։

Նախորդ համաժողովների փորձը ցույց է տալիս, որ միջազգային պայմանավորվածությունների ընդունումը դեռևս չի երաշխավորում դրանց կատարումը։ 2022 թվականի COP15-ի արդյունքում երկրները համաձայնության եկան կենսաբազմազանության գլոբալ շրջանակի շուրջ՝ սահմանելով բնության պահպանության ընդհանուր ուղղությունները։

2024 թվականին Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացված COP16-ի ընթացքում քննարկվեցին այդ նպատակների իրականացման ֆինանսավորման, մոնիթորինգի և միջազգային համագործակցության հարցերը։ Համաժողովի չավարտված հարցերի շուրջ բանակցությունները շարունակվեցին 2025 թվականին՝ Հռոմում, որտեղ երկրները համաձայնության եկան կենսաբազմազանության պահպանության համար անհրաժեշտ ռեսուրսների ներգրավման ռազմավարության շուրջ։

Սակայն Համաժողովի կազմակերպիչ երկիր դառնալը կարող է տնտեսական ակտիվություն ապահովել շատ ոլորտներում։ Հազարավոր միջազգային մասնակիցների ներկայությունը հյուրանոցների, ռեստորանների, տրանսպորտային ընկերությունների, զբոսավարների, թարգմանիչների և միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող բիզնեսների համար պահանջարկ է ստեղծում։ Տեղական արտադրողները ևս կարող են օգտվել հնարավորությունից՝ իրենց արտադրանքը ներկայացնելով օտարերկրյա պատվիրակություններին ու կազմակերպություններին։

Հայաստանի կառավարության հրապարակած տվյալներով՝ COP17-ի կազմակերպման համար լրացուցիչ հատկացվել է շուրջ 2.64 միլիարդ դրամ։ Կառավարությունը միջոցառումը դիտարկում է նաև որպես զբոսաշրջության և մասնավոր հատվածի զարգացման հնարավորություն։

Հայաստանը հարուստ է բնական էկոհամակարգերով, բուսական և կենդանական աշխարհով։ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի՝ Հայաստանի վերաբերյալ տվյալներում նշվում է, որ երկրի բուսական աշխարհի շուրջ 3 տոկոսը՝ 123 տեսակ, տեղական էնդեմիկ է։ Այսինքն՝ դրանք բնության բաղադրիչներ են, որոնք բնական պայմաններում բնորոշ են հենց Հայաստանին։

COP17-ը հնարավորություն է՝ ներկայացնելու այդ ժառանգությունը միջազգային գիտական հանրությանը, ընդլայնելու համագործակցությունը հետազոտական կենտրոնների, համալսարանների և բնապահպանական կազմակերպությունների հետ։ Նման համագործակցությունը կարող է նպաստել տեսակների ուսումնասիրությանը, պահպանվող տարածքների կառավարմանը, բնապահպանական տվյալների հավաքագրմանը և մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Միջազգային համաժողովի հյուրընկալումը մեծացնում է երկրի տեսանելիությունը, բայց միաժամանակ ուշադրություն է հրավիրում սեփական խնդիրների վրա։ COP17-ի շրջանակում Հայաստանը պետք է ոչ միայն ներկայացնի իր բնությունը, այլև ցույց տա, թե ինչ քայլեր է ձեռնարկում այն պահպանելու համար։

Հայաստանի համար COP17-ը միաժամանակ տնտեսական, դիվանագիտական և բնապահպանական հնարավորություն է։ Սակայն այս ուղղություններից յուրաքանչյուրի հաջողությունը պահանջում է առանձին չափելի արդյունքներ։

Տնտեսական առումով կարևոր են տեղական բիզնեսի եկամուտները, զբոսաշրջային ազդեցությունն ու հետագա համագործակցությունները։ Գիտական ոլորտում՝ նոր ծրագրերն ու հետազոտական կապերը։ Բնապահպանական քաղաքականության մեջ՝ ֆինանսավորված գործողությունները, պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումն ու կենսաբազմազանության վիճակի բարելավումը։

COP17-ի անցկացումը կարող է Հայաստանին միջազգային ճանաչելիություն և համագործակցության նոր հնարավորություններ տալ։ Բայց այդ հնարավորությունները դեռևս արդյունք չեն։ Երկրի համար ամենակարևոր փորձությունը սկսվելու է այն ժամանակ, երբ միջազգային պատվիրակությունները հեռանան, իսկ ստանձնած պարտավորությունները վերածվեն կոնկրետ գործողությունների։

Շողեր Ղլիջյան