Ջրի սակավությունը և հարակից այլ խնդիրներ լուրջ մարտահրավերներ են առաջացնելու
Ջրի սակավությունը, դրա հետ կապված մի շարք հարակից այլ խնդիրներ լուրջ մարտահրավերներ են առաջացնելու, և խախտվելու է հավասարակշռությունը բնության ու մարդկանց գործունեության և կյանքի միջև: Այդ մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն ասաց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
«Միլիոնավոր մարդկանց համար ջրի սակավությունը, հողերի դեգրադացումն արդեն դարձել են իրական խնդիր: Ամենադժվար հաղթահարելի հետևանքն այն է, որ տվյալ գործընթացը սահմաններ չի ճանաչում, թուլացնում է կայուն զարգացման հենքերը և սպառնում գլոբալ կայունությանը:
Բնապահպանական օրակարգերը՝ ճիշտ կայացվող որոշումներով, պրակտիկ լուծումները պետք է կարողանան գերակայել քաղաքական տարբերությունների նկատմամբ: Մեզ բոլորիս հարկավոր է միջազգային համագործակցություն, մենք պետք է իրապես բարեկամական, անկողմնակալ միջոցներով տանենք երկրները դեպի շոշափելի արդյունքներ:
Այսօր Ղազախստանը իրապես շատ հարուստ կենսաբազմազանությամբ կարողանում է բոլոր ջանքերը ներդնել բնությունը պահպանելու և կենսաբազմազանությունը հարստացնելու ուղղությամբ. սա մեր միջազգային հանձնառությունն ու պարտականությունն է, և այս հանձնառությունը շատ հստակ արձանագրված է մեր Սահմանադրության մեջ:
Առաջին անգամ պատմության ընթացքում Ղազախստանի Սահմանադրությունը ընդգծում է բնապահպանական մշակույթի խթանումը, որը մեր պետականության հիմնարար սկզբունքն է: Մեր քաղաքացիները պարտավոր են պահպանել բնությունը, ռեսուրսներին պատշաճ հոգատարությամբ վերաբերվել»,- ասաց նա:


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Ռուսաստանն արգելել է Վրաստանից Նաբեղլավիի և Կոկա-կոլայի ներմուծումը
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Առանց տեղումների եղանակ
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ