Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Լոնդոնի Չելսիի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը վերհիշել է «ազնվականների» փառահեղ ժամանակաշրջանը, երբ ակումբի սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչն էր։
«Ես լոնդոնյան թիմի կազմում հանդես եմ եկել 13 տարի։ Երբ ակումբ եկավ Աբրամովիչը, բոլորը պնդում էին, թե մենք պարզապես գնել ենք չեմպիոնական տիտղոսը։ Բայց իրականում մենք պետք է խաղադաշտում հաղթեինք Մանչեսթեր Յունայթեդին, որի կազմում հանդես էին գալիս Ռունին, Սքոուլզը, Բեքհեմը և այլ մեծագույն աստղեր։
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին։ Եվ մեզ հաջողվեց դա անել Չելսիում», - անգլիացու խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Չելսիի մարզաշապիկով Լեմպարդը երեք անգամ դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն, չորս անգամ նվաճել երկրի գավաթը և հաղթել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։


















































Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Նախապատվությունը տրվելու է հանրային տրանսպորտին. Ավինյան
ԱՄՆ-ն հետաքննում է Nvidia-ի չիպերի՝ Չինաստան մատակարարումները
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվն ընդլայ...
Total Chess World Championship Tour Pilot 2026 խաղային օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով
Գործարկվել է Ուսուցչի ԱԲ ուղեցույց պորտալը
Կոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը
Ճապոնիան դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին վճռական բողոք է ներկայացրել
Ինչո՞ւ են ՀԷՑ-ի նախկին ղեկավարները թանկ գներով ձեռք բերել սովորական հենասյուները. Ալեքսանյան