Եվրամիության և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունների նոր աղբյուր է առաջացել
Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Ջարեդ Քուշները չեն կարողանում համաձայնության գալ, թե երբ և ինչպես պետք է քննարկվի եվրոպական անվտանգության ճարտարապետության հարցը՝ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմի ավարտի շուրջ ընթացող խաղաղ բանակցություններում, գրում է Euronews-ը։
Եվրամիության և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունների նոր աղբյուր է առաջացել՝ կապված Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմի ավարտին միտված խաղաղ բանակցությունների հերթականության, մասնավորապես՝ եվրոպական անվտանգության ճարտարապետության հարցը բարձրացնելու ժամանակի և ձևի հետ։
Եվրոպացի առաջնորդները այս թեման համարում են ռուսական ծուղակ և պնդում, որ նախ պետք է Ուկրաինայում հրադադար հաստատվի։ Մինչդեռ բանակցություններում միջնորդի դեր ստանձնած ԱՄՆ հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սոցիալական ցանցերում հրապարակմամբ հայտարարել է, որ այդ հարցը պետք է լուծել անմիջապես՝ առանց հրադադարի հաստատմանը սպասելու։
«Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չեն կարող վերջնականապես ձևակերպվել եվրոպական անվտանգության հետպատերազմյան ճարտարապետությունից առանձին։ Այս երկու հարցերը պետք է քննարկվեն միասին»,- գրել է Քուշները։
Նրա խոսքով՝ անվտանգության հնարավոր երաշխիքների թվում կարող է լինել ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության 5-րդ հոդվածի օրինակով մշակված դրույթը, որը պետք է ապահովի Ուկրաինային անհրաժեշտ օգնություն՝ Ռուսաստանի կողմից նոր հարձակման դեպքում։
Անցած հինգշաբթի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պաշտպանել էր Ուրսուլա ֆոն դեր Լայենի տեսակետը։ Նա Բեռլինում ընդունել էր մի շարք դաշնակիցների, այդ թվում՝ Ջարեդ Քուշներին, «Կամավորների կոալիցիայի» հանդիպման շրջանակում։ Հանդիպման ընթացքում վճռական հակազդեցություն էր հնչել մայրցամաքը ազդեցության գոտիների բաժանելու ցանկացած փորձի նկատմամբ։
«Այժմ անհրաժեշտ է ճիշտ հաջորդականություն, ճիշտ կարգ․ նախ՝ խաղաղություն Ուկրաինայում, ապա՝ եվրատլանտյան անվտանգության վերաբերյալ համաձայնագրեր»,- եզրափակիչ ասուլիսում հայտարարել էր Մերցը՝ հավելելով, որ Մոսկվան գիտի՝ 2021 թվականի դեկտեմբերից ներկայացվող իր առավելապաշտական պահանջներն անիրատեսական են։
Այդ պահանջները կրկին տեղ են գտել այն փաստաթղթում, որը Ռուսաստանը ներկայացրել է Աբու Դաբիում բանակցությունների վերջին փուլի ընթացքում։ The New York Times-ի տվյալներով՝ պահանջների ցանկում նշվում է, որ ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնի ընդլայնումը, իր զորքերը հետ քաշի մինչև 1997 թվականի սահմանները և դադարեցնի Ուկրաինային ռազմական աջակցությունը։
Եվրոպական երկրները կտրականապես մերժել են այդ պահանջները՝ հայտարարելով, որ դրանք Ուկրաինայի հարցից ուշադրությունը շեղելու և Ռուսաստանին վետոյի իրավունք վերապահելու փորձ են, ինչի իրավունքը Մոսկվան չունի։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)