Անհայտ անձինք փորձել են թալանել Դեզիրե Դուեյի տուն
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Դեզիրե Դուեն մեկ օրվա ընթացքում բախվել է երկու ծանր փորձության։ «Նիսի» դեմ արտագնա խաղում ստացած ծանր վնասվածքից ժամեր անց՝ նոյեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը, անհայտ անձինք փորձել են թալանել ֆուտբոլիստի տուն։
Հիշեցնենք, որ այս դեպքից ընդամենը մի քանի ժամ առաջ Դուեն մասնակցել էր «Նիսի» դեմ հանդիպմանը, որում փարիզցիները հաղթել էին 3:2 հաշվով։ Երիտասարդ հարձակվողը դարձել էր գոլի հեղինակ, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում ծանր վնասվածք էր ստացել և դաշտից հեռացվել պատգարակով։ Նոյեմբերի 22-ին ՊՍԺ-ն պաշտոնապես հաստատել է, որ Դուեի մոտ ախտորոշվել է աջ ծնկի առաջային խաչաձև կապանի պատռվածք․ նա կվիրահատվի մինչև նոյեմբերի վերջը։ Սա լուրջ հարված է փարիզյան ակումբի համար, քանի որ նույն վնասվածքի պատճառով շարքից դուրս է նաև Խվիչա Կվարացխելիան։
ՊՍԺ-ի ֆուտբոլիստների տները պարբերաբար հայտնվում են կողոպտիչների թիրախում․ նախկինում նման միջադեպեր գրանցվել են նաև Մարկինյոսի, Մաուրո Իկարդիի, Սերխիո Ռիկոյի և Ջանլուիջի Դոնարումայի հետ։
ՊՍԺ-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Չեմպիոնների լիգայում․ նոյեմբերի 25-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին, փարիզցիները սեփական հարկի տակ կընդունեն «Ռոմային»։ Դուեն, բնականաբար, չի մասնակցի այդ խաղին։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)