Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ Հայաստանի ԱԲ տեսլականը՝ DigiTec 2026-ի միջազգային հարթակում Բավարիայի աստղը կրկին կորցրել է գիտակցությունը Դատախազությունը պահանջում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Կարեն Գասպարյանից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամ Իրանը թույլ չի տա, որ երրորդ երկրների ներկայությունը վնասի տարածաշրջանային անվտանգությանը Հայ-բուլղարական նոր հեռանկարներ Մեր նպատակը ՀՀ-ն հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է. վարչապետ Զենքի կամավոր հանձնումներ՝ քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը Հույս ունեմ՝ ընդդիմությունը հետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի իր կարգավիճակից. վարչապետ Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը Ոստիկանի կրակոցից մահացել է հոկեյիստ Նիկո Սակետիին

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետՀայաստանի ԱԲ տեսլականը՝ DigiTec 2026-ի միջազգային հարթակումԲավարիայի աստղը կրկին կորցրել է գիտակցությունըԴատախազությունը պահանջում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Կարեն Գասպարյանից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամԻրանը թույլ չի տա, որ երրորդ երկրների ներկայությունը վնասի տարածաշրջանային անվտանգությանըՀայ-բուլղարական նոր հեռանկարներՄեր նպատակը ՀՀ-ն հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է. վարչապետԶենքի կամավոր հանձնումներ՝ քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻրաքը վաճառքի է հանել Սադդամ Հուսեյնի օգտագործած ինքնաթիռըՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունըՀույս ունեմ՝ ընդդիմությունը հետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի իր կարգավիճակից. վարչապետՏրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը Սեռական բնույթի ձայները ուղիղ եթերում.հեռուստաալիքը ներողություն է խնդրելՈստիկանի կրակոցից մահացել է հոկեյիստ Նիկո ՍակետիինԳոհաբանության տոնին` հայկական ղափամա Ընդդիմությունն ընտրության երկու տարբերակ ունի․ ՔՊ խմբակցության ղեկավարը վերահաստատել է իշխանության առաջարկըՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել (տեսանյութ)Ինչո՞վ է տարբերվում Չորրորդ հանրապետությունը Երրորդ հանրապետությունիցԳազատար է վնասվել. Երևանի և Առինջի մի շարք հասցեներում գազանջատումներ ենՍոցիալական փաթեթը դադարեցվում է․ ի՞նչ է փոխվելու շահառուների համար 2027 թվականիցՎերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՆոր Սահմանադրությամբ առաջարկվում է հանրաքվե նախաձեռնելու համար 120 օրվա ընթացքում հավաքել 200 հազար ստորագրությունՖիդան. «Թուրքիան լուրջ աշխատանք է տանում Հարավային Կովկասում»Հունվարի 1-ից Աշխատանքի և բարեկեցության նախարարության մի շարք ծառայություններ՝ միայն «Եսեմ» համակարգովՄեղրին ավելի մոտ (տեսանյութ)Ամերիկացիները հոգնել են ստեղծված իրավիճակից Երևանում բնակարանային գողությունների թիվը նվազել էԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելLաբորատորիա՝ կեղծ փաստաթղթեր պատրաստելու համարՀայաստանի պատմության թանգարանն ընդլայնում է միջազգային կապերըԻնչն է նոր առաջարկվող Սահմանադրության նախաբանումԺամկետների վերաբերյալ որևէ հստակություն չկաԱմենամարդաշատ ցույցը տեղի է ունեցել ՓարիզումՍտամբուլում առյուծին բռնելու գործողություն է կազմակերպվելՆոր սահմանադրության շեշտադրումներըՀայաստանի երրորդ Հանրապետությունը ստեղծվել է հակամարտության նպատակովԹուրքիայում կլիմայական գագաթնաժողովն ավարտվել է առանց փոխզիջումների և համաձայնագրիՀսկողություն՝ Պարմա և Տիտան սուպերմարկետներում (տեսանյութ)Հրապարակվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակներըՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրինԳրանցվել է Մանվել Գրիգորյանից բռնագանձված գույքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկի առիթովՀունվարի 1-ից Սոցիալական փաթեթ ծրագիրը կդադարեցվիՎարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)Ի՞նչու է անհրաժեշտ նոր ՍահմանադրությունըԿան դժվարանցանելի ավտոճանապարհներՀայաստանի բռնցքամարտի հավաքականն ավարտեց ելույթները երկու բրոնզե մեդալովՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարըՆոյեմբերի 20-ից փետրվարի 1-ը, Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը (տեսանյութ)Նոր սերնդի անձնագիրը Հայաստանի այցեքարտն է աշխարհում (տեսանյութ)
Գիտություն

Հայաստանի ԱԲ տեսլականը՝ DigiTec 2026-ի միջազգային հարթակում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը «DigiTec 2026»-ի շրջանակում մասնակցել է «Governments in the AI Race: Policy, Sovereignty and Regional Hubs» խորագրով պանելային քննարկմանը, հայտնում են նախարարությունից։

Քննարկմանը մասնակցել են նաև Ղազախստանի արհեստական բանականության և թվային զարգացման փոխնախարար Բախտիյար Մուխամետկալիևը, Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Հարիս Թեոխարիսը և Բուլղարիայի նորարարությունների և աճի փոխնախարար Միրա Յոսիֆովան։ Քննարկումը վարել է SPARK WORK ընկերության գործադիր տնօրեն, Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) ներկայացուցիչ Արմեն Քոչարյանը։

Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել արհեստական բանականության (ԱԲ) զարգացմանն առնչվող պետական քաղաքականության առաջնահերթություններին, տեխնոլոգիական ինքնիշխանությանն ու կառավարման մեխանիզմներին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության և արհեստական բանականության կենտրոնների ձևավորման հեռանկարներին։

Իր ելույթում նախարար Դավիթ Թադևոսյանը ներկայացրել է Հայաստանի՝ արհեստական բանականության ոլորտի զարգացման ռազմավարական առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ երկրի ուշադրության կենտրոնում է ոչ միայն արհեստական բանականության լուծումների ներդրումը, այլև ամբողջական և մրցունակ էկոհամակարգի ձևավորումը՝ համապատասխան ենթակառուցվածքներով, մասնագիտական ներուժով, հետազոտական կարողություններով և բիզնեսի ակտիվ ներգրավմամբ։

Նախարարը կարևորել է ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) ուղղության զարգացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է ձևավորել համապատասխան ենթակառուցվածքներ, զարգացնել մասնագիտական կարողությունները և խթանել ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացումը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև ֆիզիկական արհեստական բանականության ոլորտում նախաձեռնությունների պաշտոնական մեկնարկի և դրանց շուրջ համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Անդրադառնալով մարդկային կապիտալի զարգացմանը՝ Դավիթ Թադևոսյանը շեշտել է, որ ԱԲ ոլորտի առաջընթացի առանցքային նախապայմաններից մեկը կրթական համակարգի զարգացումն է։ Նա կարևորել է ավագ դպրոցներում արհեստական բանականության կրթական բաղադրիչի ներդրումը, բուհերի և հետազոտական կառույցների հետ համագործակցության խորացումը, ինչպես նաև նոր մասնագետների և հետազոտողների պատրաստման ու ոլորտ ներգրավման մեխանիզմների զարգացումը։

Նախարարը նշել է, որ ԱԲ ոլորտում տարբեր ընկերություններ ունեն մասնագիտական տարբեր պահանջներ, ուստի անհրաժեշտ է զարգացնել ճկուն կրթական և մասնագիտական պատրաստման մոդելներ՝ շուկայի իրական կարիքներին համապատասխան։ Այս ուղղությամբ կարևոր է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին աջակցությունը և Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական ու ինժեներական ներուժ, ռեսուրսներ և զարգացման հնարավորություններ ունեցող երկրի դիրքավորման շարունակական ամրապնդումը։

Քննարկման կարևոր ուղղություններից է եղել նաև տեխնոլոգիական ինքնիշխանության հարցը։ Նախարարն ընդգծել է սեփական հետազոտական և տեխնոլոգիական կարողությունների զարգացման, արհեստական բանականության ոլորտում ինքնուրույն լուծումներ ստեղծելու և արտաքին տեխնոլոգիական կախվածությունները կառավարելու կարևորությունը։

Անդրադառնալով պետական քաղաքականության առաջնահերթություններին՝ Դավիթ Թադևոսյանը կարևորել է արհեստական բանականության զարգացման համար առանձնացված և նպատակային էկոհամակարգի ձևավորումը, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը՝ հաշվի առնելով արհեստական բանականության տեխնոլոգիաների աճող պահանջները։