Ինչն է նոր առաջարկվող Սահմանադրության նախաբանում
Նոր Սահմանադրության համար ստեղծված կայքում առանձին բաժին է հատկացված գործող և առաջարկվող Սահմանադրությունների միջև առկա տարբերությունները պարզաբանելուն։
Ստորև ներկայացնում ենք Նոր Սահմանադրության նախաբանի փոփոխություններին առնչվող պարզաբանումը։
«Նոր Սահմանադրության նախաբանը ձևակերպվել է այնպես, որ միաժամանակ ունենա սահմանադրական տեքստին անհրաժեշտ արժեհամակարգային խորությունը և լինի հանրության համար ընկալելի։
Առաջարկվող նախաբանում առաջնային է ժողովրդի ներկա կամքը և ապագա սերունդների առջև պատասխանատվությունը։
Նախաբանը ամրագրում է, որ Սահմանադրությունը ժողովրդի ընդհանուր համաձայնությունն է պետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների շուրջ։ Այս մոտեցումը ժողովրդին վերապահում է երկրում հաստատված իրավակարգի հեղինակի դերակատարում։
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ, խաղաղ, անվտանգ, զարգացած և բարեկեցիկ պետություն ապագա սերունդներին ժառանգելու հանձնառությունը նախաբանի ռազմավարական բովանդակության արտահայտությունն է՝ ուղղված պետության հարատևության օրակարգին։
Ամրագրվում է նաև ժողովրդի կամքը՝ ուղղված ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում պետություն կառուցելուն և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությունը:
Այդպիսով, ընդգծվում է, որ սահմանադրական կարգավորումները միտված են ոչ միայն ներկայիս հասարակական հարաբերությունների կազմակերպմանը, այլ նաև պետության երկարաժամկետ կայուն զարգացման, սերունդների առջև պատասխանատվության և հանրային համերաշխության ապահովմանը։
Այս առաջարկը նպատակ ունի նախաբանը և ողջ Սահմանադրությունը դարձնել ավելի գործառութային, արժեքային և կենսունակ»,- նշված է պարզաբանման մեջ։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Իմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարան
Ուգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասել
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ
Հորդանանում եկեղեցու վրա հարձակման երեք մասնակից մահապատժի է դատապարտվել
Ավիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետ