Հայաստանի պատմության թանգարանն ընդլայնում է միջազգային կապերը
Նոյեմբերի 20-ին Աթենքի ազգային հնագիտական թանգարանում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Աթենքի ազգային հնագիտական թանգարանի գլխավոր տնօրեն Կոնստանտինոս Նիկոլենցոսը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, տեղեկացնում է Հայաստանի պատմության թանգարանը։
Վերջինիս շրջանակներում նախատեսվում է իրականացնել համատեղ ցուցահանդեսներ, գիտական, մշակութային միջոցառումներ, մասնագիտական փորձի փոխանակում։
Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Ստորագրմանը հաջորդել է շրջայց Աթենքի ազգային հնագիտական թանգարանում՝ գլխավոր տնօրենի ուղեկցությամբ։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Իմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարան
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Ուգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասել
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ
Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ