Հարավային Կորեայում հայտնաբերվել է խոլերայով վարակման առաջին դեպքը
Հարավային Կորեայում գրանցվել է 2016 թվականից ի վեր խոլերայով վարակման առաջին դեպքը, հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Կորեայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործակալությունը հայտնել է, որ բուժաշխատողները լաբորատոր հետազոտությունների նմուշների հիման վրա հաստատել են խոլերայի դեպք։ Նոյեմբերի սկզբին հիվանդը փսխման և փորլուծության ախտանշաններով դիմել է երկրի հարավարևելյան Չանվոն նավահանգստային քաղաքի հիվանդանոցի անհետաձգելի օգնության բաժանմունք։ Նոյեմբերի 17-ին հիվանդն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից։
Ներկայում բուժաշխատողները փորձում են պարզել վարակի աղբյուրը, ինչպես նաև հայտնաբերել այն անձանց, որոնց հետ հիվանդը շփում է ունեցել։
Հարավային Կորեայում խոլերայով վարակման վերջին երեք դեպքը գրանցվել է 2016 թվականին։ Այն ժամանակ դա կապված է եղել սննդի մեջ վարակված ծովամթերքի օգտագործման հետ։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանում
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
Զգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ