Ուժեղ Հայաստանը չի աջակցի Նիկոլ Փաշինյանի առաջարկին
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա առաջարկին՝ ասելով, որ սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն չեն աջակցի։ «Քննարկումներ եղել են մինչ այս, և մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանում Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով չպետք է փոխվի»,- ասել է նա։
Հարցին՝ արդյոք վարչապետի առաջարկը չընդունելով՝ ընդդիմությունը բաց չի թողնում նրան իշխանությունից հեռացնելու հնարավորությունը, Աբրահամյանը պատասխանել է, որ հետևողական են իրենց ներկայացրած ճանապարհային քարտեզին։ Նրա ներկայացմամբ՝ այն ներառում է ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ փողոցային պայքար։
«Ասել ենք, որ լինելու է փողոցային պայքար՝ մեկ անգամ և հաղթական»,- հայտարարել է նա՝ գործողությունների մեկնարկի ժամկետ չնշելով։
Անդրադառնալով հնարավոր արտահերթ ընտրություններին՝ Աբրահամյանը չի համաձայնել այն գնահատականին, որ դրանք կարող են ամրապնդել գործող իշխանության դիրքերը։
«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների ցանկացած ժամանակ, և վստահ ենք, որ նոր ընտրության պարագայում ընդդիմությունն էլ ավելի կամրապնդի իր դիրքերը»,- նշել է նա։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանում
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
Զգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ