Լիոնել Մեսսին շարունակում է գլխավորել MLS ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին շարունակում է վստահորեն գլխավորել ԱՄՆ-ի ֆուտբոլի գլխավոր լիգայի (MLS) ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը։
Ինչպես հայտնում է ESPN-ը՝ հղում անելով MLS-ի ֆուտբոլիստների ասոցիացիայի (MLSPA) նոյեմբերի 19-ին հրապարակած թարմացված տվյալներին, արգենտինացու տարեկան երաշխավորված փոխհատուցումը կազմում է 28,333,333 դոլար (որից բազային աշխատավարձը՝ 25 միլիոն դոլար)։
- Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի») — 28.33 միլիոն դոլար
- Ռոբերտ Լևանդովսկի («Չիկագո Ֆայր») — 19.51 միլիոն դոլար
- Անտուան Գրիզման («Օռլանդո Սիթի») — 13.94 միլիոն դոլար
- Սոն Հին Մին («Լոս Անջելես») — 11.15 միլիոն դոլար
- Բրիլ Էմբոլո («Ատլանտա Յունայթեդ») — 10.81 միլիոն դոլար
Ակումբների ծախսերն ու ընդհանուր ֆոնդը
Ընդհանուր առմամբ, լիգայի աշխատավարձային ֆոնդը մայիսի համեմատ աճել է 14.8 տոկոսով՝ հասնելով 724.5 միլիոն դոլարի։ Այս պահին MLS-ում 1 միլիոն դոլար և ավելի է վաստակում 150 ֆուտբոլիստ, իսկ միջին երաշխավորված տարեկան փոխհատուցումը կազմում է 746,936 դոլար։
Ակումբների շրջանում ամենախոշոր աշխատավարձային բյուջեն ունի «Ինտեր Մայամին» (59.4 միլիոն դոլար)։ Լավագույն հնգյակում են նաև «Չիկագո Ֆայրը» (41.3 մլն), «Ատլանտա Յունայթեդը» (38.4 մլն), «Լոս Անջելես Գելեքսին» (34.9 մլն) և «Լոս Անջելեսը» (32.9 մլն)։
Հրապարակված թվերը չեն ներառում հավելյալ պարգևավճարներն ու երրորդ կողմերի հետ կնքված գովազդային պայմանագրերից ստացվող եկամուտները։ Մասնավորապես, «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Խորխե Մասի ավելի վաղ արած գնահատմամբ՝ բոլոր առևտրային համաձայնագրերը հաշվի առնելով, Լիոնել Մեսսիի տարեկան իրական եկամուտը հասնում է 70-80 միլիոն դոլարի։
armsport.am


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանում
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
Զգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ