Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանական ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացումը և գլխավորել «Ոչ»-ի շտաբը՝ ընդգծելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը երկու հնարավոր արդյունքի դեպքում էլ նախատեսում է նրա հեռացումը՝ տարբեր ժամկետներում։ Ռուբինյանը թեմային անդրադարձել է նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում։
ԱԺ նախագահը նշել է, որ ընդդիմության ելույթներից տպավորություն է ստանում, թե վարչապետի առաջարկը չի լսվել։ Նա հիշեցրել է՝ նոր Սահմանադրության մերժման դեպքում Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ, իսկ ընդունման դեպքում՝ հաջորդ ընտրություններին չառաջադրվել։ «Երկու սցենար կա հանրաքվեի՝ կամ «այո»-ն է հաղթում, կամ «ոչ»-ը։ Երկու դեպքում էլ՝ «ոչ»-ի դեպքում միանգամից, «այո»-ի դեպքում հաջորդ ընտրություններից սկսած, ինքը հեռանում է։ Ինչո՞ւ չեք անում»,- հարցրել է Ռուբինյանը։
Նա ընդդիմության դիրքորոշումը կապել է խաղաղության գործընթացի նկատմամբ վերաբերմունքի հետ։ «Միակ տրամաբանական բացատրությունը կարող է լինել հետևյալը՝ ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը»,- հայտարարել է ԱԺ նախագահը։
Ռուբինյանն ընդգծել է, որ Սահմանադրության հարցը պետք է որոշի ժողովուրդը, իսկ ընդդիմությունը կարող է հանրաքվեի ընթացքում ներկայացնել իր փաստարկները և քարոզել նախագծի դեմ։ «Մի խոչընդոտեք սահմանադրական հանրաքվեի անցկացումը։ Գլխավորեք «Ոչ»-ի շտաբը։ Կհաղթի «ոչ»-ը՝ Փաշինյանը կհեռանա, կհաղթի «այո»-ն՝ Փաշինյանը հաջորդ ընտրություններին չի առաջադրվի։ Որոշումը ձերն է»,- ասել է նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նոյեմբերի 19-ի նիստում ընդդիմությանն առաջարկել էր գնալ նոր Սահմանադրության հանրաքվեի՝ հայտարարելով, որ ժողովրդի կողմից մերժման դեպքում հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին վարչապետի թեկնածու չի լինի։
Նիկոլ Փաշինյանի առաջարկին արդեն արձագանք եղել է խորհրդարանական ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցությունից։ Խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ իրենք չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի առաջարկը և մտադիր է իր քայլերով կանխել Սահմանադրության նոր նախագիծը հանրաքվեի դնելը։
Նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մանդատները խորհրդարանում բավարար չեն Սահմանադրության նոր նախագիծը հանրաքվեի դնելու համար։ Սահմանադրության նոր նախագիծը հանրաքվեի դնելու համար իշխող ուժին անհրաժեշտ է ևս 6 ձայն։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանում
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
Զգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ