Ողբերգական հանգամանքներում սատկել է Ֆիոնա գետաձին
ԱՄՆ-ի Ցինցինատիի կենդանաբանական այգում ողբերգական հանգամանքներում սատկել է Ֆիոնա գետաձին։ Այցելուի գործած բրդյա գլխարկը պատահաբար ընկել էր վանդակ եւ կենդանին այն կուլ էր տվել։ Ֆիոնան իր ծնունդից՝ 2017 թվականից ի վեր, աշխարհի ամենահայտնի գետաձին էր։
«Խորին ցավով հայտնում ենք այս սարսափելի լուրը. հակառակ մեր հրաշալի անասնաբույժների եւ խնամողների թիմի գործադրած բոլոր ջանքերին՝ չհաջողվեց փրկել Ֆիոնային», - ասված է կենդանաբանական այգու հայտարարության մեջ։
Ֆիոնան գլխարկը կուլ էր տվել տասը օր առաջ, եւ ոչ ոք նման ողբերգական ավարտ չէր սպասում։ «Մենք հիմա շոկի մեջ ենք։ Նման բան չէինք սպասում։ Նա պայքարեց մինչեւ վերջ»,- կենդանաբանական այգու տնօրեն Դեյվ Ջենայկի խոսքն է մեջբերում BBC- ին։
Ֆիոնան ծնվել էր 2017 թվականի հունվարին՝ թերհաս վիճակում։ Նա ընդամենը 13 կիլոգրամ էր կշռում, ինչը մոտ երեք անգամ պակաս էր նորածին գետաձիի նորմալ քաշից։
Կենդանաբանական այգու աշխատակիցները սոցցանցերում այն ժամանակ սկսեցին քայլ առ քայլ հրապարակել փոքրիկ Ֆիոնայի ամբողջ պատմությունը՝ ինչպես էր նա պայքարում կյանքի համար, ինչպես էր մեծանում, լողում եւ խաղում։ Արդյունքում Ֆիոնան հայտնի դարձավ ողջ աշխարհում։
Նրա պատվին պաղպաղակի տեսակ է անվանվել, իսկ Ցինցինատիի բալետային խումբն իր «Մարդուկ Ջարդուկ» ներկայացման մեջ ներառել էր նաեւ նրա կերպարը։
Ցինցինատիի կենդանաբանական այգու մասնագետների խոսքով՝ գետաձիերը անազատ պայմաններում սովորաբար ապրում են մինչեւ 50 տարի։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանում
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
Զգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ