Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Չինաստանի օգտին լրտեսության վերաբերյալ մեղադրանքներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա։ Երեքշաբթի Թրամփը նախ կայցելի Մանիլա, որտեղ հանդիպումներ կունենա Հարավարևելյան Ասիայի և այլ տարածաշրջանների երկրների առաջնորդների հետ։
Այնուհետև նա կմեկնի Շենժեն՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) ֆորումին։ Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում Չինաստանի նախագահի հետ, ինչպես նաև եռակողմ բանակցություններ՝ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։
Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի փխրուն հրադադարը երկարաձգվել է մինչև հաջորդ տարվա սկիզբ, իսկ Թրամփի և Սի Ծինփինի հաջորդ բանակցությունները նախատեսված են դեկտեմբերին՝ Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակում, որոշ վերլուծաբաններ ի սկզբանե Շենժենի հանդիպումը համարում էին համեմատաբար ցածր ռիսկային գագաթնաժողով։
Սակայն այս ամսվա միջանկյալ ընտրություններում Թրամփի գլխավորած Հանրապետական կուսակցության կրած պարտությունը, ինչպես նաև նրա վարչակազմի հասցեին հնչող քննադատությունը՝ կապված Nvidia ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի վերաբերյալ հետախուզական տվյալներին պատշաճ չարձագանքելու և ենթադրյալ չինացի լրտեսուհու հետ Թրամփի սիրավեպի մասին տեղեկությունների հետ, փոխել են այդ գնահատականները։


















































Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տե...
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա