Սա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում են
Ռուսաստանը փորձում է Եվրոպայի վրա դնել խաղաղության բանակցություններում նախաձեռնություն ցուցաբերելու պատասխանատվությունը՝ հայտարարելով, թե սպասում է եվրոպական առաջարկներին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Սա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում են։ Հանկարծ ստացվում է, որ մենք պետք է նրանց ինչ-որ բան առաջարկենք, թեև պատերազմը հենց իրենք են սկսել»,– ասել է Կալասը։
Կալասը նաև հիշեցրել է, որ 2021 թվականին Ռուսաստանը ներկայացրել էր պահանջների ցանկ, որը, իր գնահատմամբ, պատերազմ սկսելու հստակ պատրվակ էր։ Նրա խոսքով՝ այժմ Մոսկվան կրկին առաջ է քաշում նույն պահանջները՝ դրանց ավելացնելով նորերը։ «Սա նույնպես պատերազմը շարունակելու հստակ պատրվակ է։ Մենք պետք է իրավիճակը սթափ գնահատենք»,– հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը