Թաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկը
Տագանրոգում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են էլեկտրաենթակայանի վրա, զոհվել է մեկ մարդ, կիրակի օրը՝ նոյեմբերի 15-ին, հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը: Թաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկը՝ «Նիժնեկամսկնեֆտեխիմ» ԲԲԸ-ն:
Տագանրոգում հարձակման հավանական թիրախներից է դարձել «Տագանրոգ-10» ենթակայանը, գրում է Astra հրատարակությունը՝ վերլուծելով հարվածների տեսանյութերը: Նշվում է, որ սա քաղաքի գլխավոր էներգետիկ օբյեկտներից է, որը մասնակցում է Տագանրոգի և նրա արդյունաբերական գոտու, այդ թվում՝ խոշոր ձեռնարկությունների էլեկտրամատակարարմանը:
Հարձակման հետևանքով զոհվել է էլեկտրաենթակայանի գլխավոր ինժեները: Եվս չորս մարդ վիրավորվել է ԱԹՍ-ի բեկորներից ավտոճանապարհին և բենզալցակայանում, հայտնել է նահանգապետը:
Թաթարստանում հարձակման է ենթարկվել «Նիժնեկամսկնեֆտեխիմ» ԲԲԸ-ն: Հարձակումից հետո բռնկվել է ուժեղ հրդեհ:
Դրոնների «զանգվածային և երկարատև հարձակման» մասին, որի հետևանքով «վնասվել են արդյունաբերական գոտու օբյեկտները», ինչպես նաև բնակելի շենք, հայտնել է Նիժնեկամսկի քաղաքապետ Ռադմիր Բելյաևը: Նրա խոսքով՝ կան տուժածներ:
Քաղաքի արդյունաբերական գոտին, որտեղ գտնվում է համալիրը, արդեն բազմիցս ենթարկվել է հարձակումների:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)