Պրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմ
Չեխիայի մայրաքաղաք Պրագայում հարյուր հազարավոր մարդիկ մասնակցել են բողոքի ցույցի՝ ընդդեմ կառավարության ծրագրի, որով նախատեսվում է հանրային ռադիոյի և հեռուստատեսության ֆինանսավորումը բաժանորդավճարների համակարգից տեղափոխել պետական բյուջե։
Կազմակերպիչների գնահատմամբ՝ ցույցին մասնակցել է 200-250 հազար մարդ։ Ցուցարարներից շատերը կրել են թղթե գլխարկներ, որոնք հիշեցնում են չեխական Večerníček մանկական հեռուստահաղորդման հայտնի հերոսի գլխարկը։ Այդ կերպ մասնակիցներն ընդգծել են հանրային հեռարձակման դերն ու նշանակությունը հասարակության կյանքում։
Բողոքի ակցիայի մասնակիցները մտահոգություն են հայտնել, որ վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած կառավարությունը կարող է մեծացնել վերահսկողությունը հանրային լրատվամիջոցների նկատմամբ։ Բարեփոխման քննադատների կարծիքով՝ պետական բյուջեից ուղղակի ֆինանսավորումը կարող է թուլացնել հանրային հեռարձակողների կապը քաղաքացիների հետ և նրանց ավելի խոցելի դարձնել քաղաքական ճնշումների նկատմամբ։
Ցուցարարները կրել են «Ձեռքներդ հեռու լրատվամիջոցներից» և «Ազատությունն ինքնին չի տրվում» գրություններով պաստառներ։
Կառավարության ներկայացրած օրինագծով նախատեսվում է վերացնել յուրաքանչյուր տնային տնտեսության համար սահմանված ամսական 205 չեխական կրոնի (մոտ 8,5 եվրո) վճարը, ինչպես նաև 15 տոկոսով կրճատել հանրային հեռարձակողների ֆինանսավորումը։
Իշխանությունները պնդում են, որ այս քայլով կատարում են քաղաքացիների ֆինանսական բեռը նվազեցնելու խոստումը։ Մինչդեռ հանրային լրատվամիջոցների ներկայացուցիչները զգուշացնում են, որ նախատեսվող ֆինանսական կրճատումները կարող են վտանգել ռադիոյի և հեռուստատեսության բնականոն գործունեությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)