Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններ
Օրերս Բյուրականի աստղադիտարանում հյուրընկալվել էին Հայաստանի տուրիզմի ինստիտուտի նախաձեռնությամբ ստեղծված Տուրիզմի ակումբի անդամները։ Ակումբը միավորում է Հայաստանի Հանրապետության տարբեր բուհերի՝ զբոսաշրջության ոլորտի հետ առնչվող ֆակուլտետների և ամբիոնների ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով խթանել մասնագիտական համագործակցությունն ու զբոսաշրջության զարգացման նոր հնարավորությունների բացահայտումը։
Այցի ընթացքում Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը հյուրերին ներկայացրել է աստղադիտարանը՝ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։ Նա անդրադարձել է աստղադիտարանի գիտական ժառանգությանը, պատմամշակութային արժեքին, զբոսաշրջային ներուժին և աստղագիտական զբոսաշրջության զարգացման հնարավորություններին։
Հյուրերն այցելել են նաև Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, ծանոթացել Շմիդտի համակարգի 1 մետրանոց աստղադիտակին, ինչպես նաև Բյուրականի աստղադիտարանի խոշորագույն՝ հայելու 2․6 մետր տրամագծով աստղադիտակին։
«Նման այցելությունները կարևոր հարթակ են գիտության և զբոսաշրջության ոլորտների համագործակցության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի գիտական կենտրոնները որպես զբոսաշրջային ուղղություններ ներկայացնելու և հանրահռչակելու համար», — ասված է հաղորդագրությունում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)