Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին:
Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների դիմավորման արարողությունը: Բարձրաստիճան հյուրերին, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանին, դիմավորել են Կամբոջայի թագավոր Նորին Մեծություն Նորոդոմ Սիհամոնին, Կամբոջայի վարչապետ Սամդեչ Մոհա Բորվոր Թիպադեյ Հուն Մանեթը, վարչապետի տիկին Լոկ Չումթեավ Բինդիտ Պիչ Չանմոնին և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:
Հաջորդիվ կայացել է գագաթնաժողովի մասնակիցների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը, որից հետո՝ ՖՄԿ գագաթնաժողովի բացման արարողությունը:
Վերջինիս ընթացքում ելույթներով հանդես են եկել Կամբոջայի վարչապետը, որպես գագաթնաժողովի նախագահող երկիր՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՖՄԿ գլխավոր քարտուղարը, այնուհետև Կամբոջայի թագավորը: Բացման արարողության ընթացքում կազմակերպությունում նախագահությունը Ֆրանսիայից փոխանցվել է Կամբոջային:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը