Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնում արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոյի նշանակման մասին։ Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերի միջև կնքվել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2029 թվականը։
Անգլիական ֆուտբոլը խորթ չէ Պոչետինոյին. նախկինում նա հաջողությամբ աշխատել է Պրեմիեր լիգայում՝ գլխավորելով «Սաութհեմփթոնը», «Տոտենհեմը» և «Չելսին»։ Մասնագետի նախորդ աշխատավայրը ԱՄՆ-ի ազգային հավաքականն էր, որի հետ նա ԱԱ-2026-ում հասավ մինչև 1/8 եզրափակիչ։
Արգենտինացի մարզիչը մանկունիական ակումբը ստանձնում է ծայրահեղ ծանր ժամանակահատվածում։ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային 10 տուրերում «Կարմիր սատանաները» տոնել են ընդամենը մեկ հաղթանակ և այժմ 18-րդ հորիզոնականում են՝ գտնվելով վտանգավոր գոտում։
Պոչետինոյի համար «Յունայթեդի» ղեկավարումը կլինի իսկական մարտական մկրտություն. առաջնության հաջորդ տուրում թիմը հյուրընկալվելու է սկզբունքային մրցակցին՝ «Լիվերպուլին»։ «Էնֆիլդում» կայանալիք կենտրոնական հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 22-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է