ՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումները
Քրեակատարողական ծառայության շտաբի պետ, արդարադատության մայոր Ռաֆայել Հարությունյանը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Ուղղիչ քաղաքականության հարցերով համագործակցության խորհրդի 16-րդ լիագումար նիստին։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից։
«Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում պահվող օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ԵԽ համապատասխան հանձնարարականի վերանայված նախագիծը, ԵԽ տարեկան քրեական վիճակագրության (SPACE I,II) 2025 թվականի տվյալները։
Քննարկումների շրջանակներում Ռաֆայել Հարությունյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող օտարերկրյա ազատազրկված անձանց պահման պայմանների, նրանց կողմից առավել հաճախ կատարվող հանցագործությունների տեսակների, վերջիններիս նկատմամբ կիրառելի օրենսդրական կարգավորումների, ինչպես նաև տարբեր դասընթացներում և միջոցառումներում օտարերկրյա դատապարտյալների ներգրավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ։
Քրեակատարողական ծառայության կողմից իրականացված բարեփոխումների համատեքստում անդրադարձ է կատարվել նաև օտարերկրյա քաղաքացիների և հայերենին չտիրապետող ազատազրկված անձանց հետ առօրյա հաղորդակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով վերջերս ձեռք բերված և շահագործման հանձնված առցանց թարգմանության 9 սարքավորումներին»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը