Շենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնում
Չինաստանի հարավում գտնվող Շենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնում․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ առաջին գործող նախագահը, որն այցելում է այս քաղաք՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովին։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Շենժենը կներկայացնի որպես երկրի տնտեսական և տեխնոլոգիական զարգացման խորհրդանիշ։ Ընդամենը չորս տասնամյակում նախկին ձկնորսական բնակավայրից այն վերածվել է ավելի քան 18 միլիոն բնակչություն ունեցող ժամանակակից մեգապոլիսի և համաշխարհային տեխնոլոգիական կենտրոնի։
Շենժենում են գտնվում այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Huawei-ը, Tencent-ը, DJI-ն և BYD-ը։ Քաղաքն աչքի է ընկնում ինքնակառավարվող էլեկտրամոբիլներով, առաքման անօդաչու թռչող սարքերով և առաջադեմ տեխնոլոգիական ենթակառուցվածքներով
Գագաթնաժողովը Չինաստանի համար նաև հնարավորություն է՝ միջազգային հանրությանը ցուցադրելու իր տնտեսական ներուժն ու տեխնոլոգիական առաջընթացը։
Նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփը, Սի Ծինփինն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Շենժենում անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)