Հայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլում
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Հայկ Մարտիրոսյանը նոյեմբերի 15-ին ավարտել է ելույթները Բուդապեշտում ընթացող «Total Chess 2026» հեղինակավոր մրցաշարի խմբային փուլում։ Վերջին՝ 5-րդ տուրում հայ գրոսմայստերը երկու պարտիա է անցկացրել հնդիկ շախմատիստ Աբհիմանյու Միշրայի դեմ։
Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ նույն մրցակցի հետ շախմատիստներն անցկացնում են երկու պարտիա՝ տարբեր գույներով։ Մարտիրոսյանը թե՛ սև, թե՛ սպիտակ խաղաքարերով խաղաղ ելք է գրանցել՝ եզրափակիչ տուրում իր ակտիվում գրանցելով 2 միավոր։
Խմբային փուլի արդյունքներով C խմբում 15 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրել է նիդերլանդցի գրոսմայստեր Անիշ Գիրին։ Հայկ Մարտիրոսյանը և Յան Նեպոմնյաշչին վաստակել են հավասար՝ 13-ական միավոր․ լրացուցիչ ցուցանիշներով երկրորդ տեղը բաժին է հասել Նեպոմնյաշչիին, իսկ հայ շախմատիստը եզրափակել է լավագույն եռյակը՝ ետևում թողնելով այնպիսի անվանի մրցակիցների, ինչպիսիք են Շախրիյար Մամեդյարովը և աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենը։
«Total Chess» մրցաշարի ձևաչափով խմբային փուլի արդյունքներով ձևավորվում են փլեյ-օֆֆի մրցակցային ցանցերը։ Յուրաքանչյուր խմբի հաղթող պայքարը շարունակում է գլխավոր մրցանակի համար նախատեսված փլեյ-օֆֆում, իսկ մյուս մասնակիցներն ընդգրկվում են իրենց զբաղեցրած դիրքերին համապատասխան փլեյ-օֆֆի ցանցերում։
Զբաղեցնելով C խմբի երրորդ հորիզոնականը՝ Հայկ Մարտիրոսյանը պայքարը կշարունակի երրորդ փլեյ-օֆֆի ցանցում, որտեղ կվիճարկվեն մրցաշարի 9-12-րդ տեղերը։ Այս փուլի կիսաեզրափակիչ պարտիաները կկայանան նոյեմբերի 17-18-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը