Մոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդես
Մոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդես՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորներ՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 105 և ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ամերիկյան երաժշտական ակադեմիայի մրցանակի դափնեկիր, ՌԽՍՀ ժողովրդական արտիստ Միքայել Թարիվերդիևի 95-ամյակներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը։
«Ի թիվս բազմաթիվ հյուրերի, արարողությանը մասնակցել են նաև ժողովրդական արտիստ, դաշնակահար Յուրի Ռոզումը և ռուս երաժշտագետ, գրող, Թարիվերդիևի այրի՝ Վերա Թարիվերդիևան։ Ցուցահանդեսը միավորում է ԽՍՀՄ ժամանակաշրջանի 2 մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգությունը։ Այցելուները կարող են տեսնել հազվագյուտ արխիվային լուսանկարներ՝ ընտանեկան հավաքներից, ծանոթանալ երաժիշտների ստեղծագործական ուղու հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը