Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքը
Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի վերանորոգման և շահագործման աշխատանքները շարունակվում են։ Այսօրվանից մետրոպոլիտենի գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացք, որը ժամանակավորապես շահագործումից դուրս էր բերվել՝ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ընթացքում հայտնեց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը՝ նշելով, որ առաջիկա 15 օրվա ընթացքում գիծ դուրս կգա ևս մեկ երեք վագոնանոց գնացք։
Նրա խոսքով՝ ներկայում մետրոպոլիտենն ունի շահագործվող 9 հատ երկու վագոնանոց, 4 հատ երեք վագոնանոց և 2 հատ մեկ վագոնանոց գնացք։ «Շարժակազմի տեխնիկական վիճակի բարելավման և վագոնների վերանորոգման աշխատանքները շարունակելու նպատակով ևս 8 վագոնի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ»,- ասաց Սեդրակյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)