Հայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում է
Հայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում է․ ո՞ր երկրներից են ավելի շատ գալիս, իսկ որտեղից՝ ավելի քիչ: 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել շուրջ 1 միլիոն 757 հազար զբոսաշրջիկ։ Սա 1.3 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը։
Սակայն ընդհանուր թվի փոքր աճի կողքին փոխվել է նաև այցելուների քաղաքացիության բաշխվածությունը․ որոշ երկրներից ժամանողների թիվն ավելացել է, մյուսներից՝ նվազել։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այցելուների ամենամեծ խումբը շարունակում են կազմել Ռուսաստանի քաղաքացիները, չնայած նրանց թվի նվազմանը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այս տարվա առաջին ինը ամիսներին նրանց թիվը կազմել է շուրջ 705 հազար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շուրջ 713 հազարի դիմաց։ Ընդհանուր այցելուների մեջ Ռուսաստանի քաղաքացիների տեսակարար կշիռը նվազել է 41.1 տոկոսից մինչև 40.1 տոկոս։
Փոխարենը աճել է հարևան Վրաստանի քաղաքացիների թիվը։ Եթե 2025 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից զբոսաշրջային նպատակով օգտվել է շուրջ 210 հազար Վրաստանի քաղաքացի, ապա այս տարի՝ շուրջ 241 հազարը։ Աճը կազմել է 14.6 տոկոս։ Աճել է նաև Իրանի քաղաքացիների թիվը՝ շուրջ 138 հազարից հասնելով 146 հազարի։ Նրանց բաժինը ընդհանուր այցելուների մեջ կազմել է 8.3 տոկոս։
Աճ է գրանցվել նաև եվրոպական որոշ երկրներից ժամանողների թվի մեջ։ Գերմանիայի քաղաքացիների թիվն ավելացել է 15 տոկոսով՝ հասնելով շուրջ 30 հազարի, իսկ Ուկրաինայի քաղաքացիներինը՝ 20.5 տոկոսով՝ հասնելով շուրջ 24 հազարի։ ։ Չինաստանի քաղաքացիների թիվը նույնպես աճել է՝ կազմելով շուրջ 39 հազար։
Միևնույն ժամանակ, մի շարք երկրներից այցելուների թիվը նվազել է։ Մասնավորապես՝ ԱՄՆ քաղաքացիների թիվը կրճատվել է 25.2 տոկոսով՝ շուրջ 51 հազարից հասնելով շուրջ 38 հազարի։ Նվազել է նաև Հնդկաստանի քաղաքացիների թիվը՝ շուրջ 21 հազարից հասնելով 12 հազարի։ Ֆրանսիայի քաղաքացիների թիվը նվազել է 15.3 տոկոսով, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանածների թիվը՝ ավելի քան կիսով չափ։
Այսպիսով, թեև Հայաստան այցելող զբոսաշրջիկների ընդհանուր թիվը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ աճել է, այցելուների քաղաքացիության բաշխվածությունը փոփոխվել է։ Ռուսաստանի քաղաքացիները շարունակում են կազմել ամենամեծ խումբը, սակայն նրանց տեսակարար կշիռը նվազել է, իսկ Վրաստանից և Իրանից այցելուների թիվն աճել է։
Top-news.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը