Երեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցում
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող եռակողմ հանդիպմանը կքննարկեն համաշխարհային խաղաղության պահպանման և մեծ տերությունների միջև ռազմավարական կայունության ամրապնդման հարցերը։ Ինչպես հաղորդում է Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Նրանք հանգամանալից մտքեր կփոխանակեն համաշխարհային խաղաղության պահպանման և մեծ տերությունների հարաբերություններում ռազմավարական կայունության ամրապնդման հարցերի շուրջ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։ Մաո Նինի խոսքով՝ Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը պատմական և նախադեպային նշանակություն կունենա, քանի որ երեք երկրների ղեկավարներն առաջին անգամ կհանդիպեն դեմ առ դեմ։
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցչի համոզմամբ՝ երեք երկրների միջև համագործակցության ամրապնդումը, տարաձայնությունների կարգավորումն ու հարաբերությունների կայունացումը բխում են ոչ միայն նրանց, այլև միջազգային հանրության շահերից։ «Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև փոխգործակցության ամրապնդումը, տարաձայնությունների կարգավորումն ու հարաբերությունների կայունացումը համապատասխանում են միջազգային հանրության ակնկալիքներին, նպաստում համաշխարհային իրադրության կայունացմանը, ինչպես նաև երկխոսության և համագործակցության զարգացմանը»,- նշել է նա։
Մաո Նինի խոսքով՝ երեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն գլոբալ մարտահրավերներին դիմակայելու և աշխարհում խաղաղության ու կայունության պահպանմանն աջակցելու հարցում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը