Թաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել
Թաիլանդի զբոսաշրջային Փհուքեթ կղզու Պատոնգ քաղաքում առևտրային շենքում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել, ևս 16-ը՝ վիրավորվել։
Հրդեհը բռնկվել է նոյեմբերի 16-ի վաղ առավոտյան։ Կրակը արագ տարածվել է շենքում պահվող դյուրավառ նյութերի պատճառով։ Հրշեջներին շուրջ երկու ժամ է պահանջվել այն մարելու համար։
Իշխանությունների նախնական տվյալներով՝ հրդեհից կարճ ժամանակ առաջ հարակից էլեկտրական տրանսֆորմատորը պայթել է։ Դեպքի պատճառները դեռ քննվում են։
Վիրավորներից 15-ը Թաիլանդի քաղաքացիներ են, մեկը՝ Մյանմայի։ Իշխանությունների փոխանցմամբ՝ զոհերի թվում զբոսաշրջիկներ չկան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը