Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)
Նոյեմբերի 9-ին Տալլինում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։
Նախարար Միրզոյանը Մարգուս Ցահքնային շնորհակալություն է հայտնել Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 108-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը մասնակցության հրավերի համար: Նախարարները քննարկել են առաջիկա անելիքները և ծրագրվող այցերի օրակարգը: Կարևորվել է երկու երկրների մայրաքաղաքներում ռեզիդենտ դիվանագիտական ներկայության ավելացման հարցում երկուստեք արտահայտված հանձնառությունը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Էստոնիա միջև տարբեր ուղղություններով համագործակցության հետագա ընդլայնման հարցեր: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրված՝ ընդլայնված գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրականացումը։
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման, առևտրաշրջանառության ընդլայնման և հայկական արտադրանքի՝ Էստոնիա և այլ եվրոպական շուկաներ արտահանման հնարավորությունները, ինչպես նաև հայկական արտադրանքի տեսանելիության և ճանաչելիության ուղղությամբ համատեղ նախաձեռնությունները: Այս համատեքստում գոհունակությամբ նշվել է ընթացիկ տարվա հուլիսին Տալլինում կայացած «Made in Armenia» ցուցահանդեսը և դրան նախարար Ցահքնայի անձամբ մասնակցությունը:
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը։ Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային զարգացումների շուրջ՝ ընդգծելով ներկայիս պայմաններում երկու երկրների դիմակայունության հետևողական ամրապնդման կարևորությունը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում