Էբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետում
Կատալոնական «Բարսելոնայի» 16-ամյա կիսապաշտպան Էբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետում։ Այս մասին սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել է հայտնի ինսայդեր Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի համաձայն՝ երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերով շահագրգռված են «Ասթոն Վիլան», «Բրայթոնն» ու «Նյուքասլը»։ Անգլիական ակումբները փորձում են համոզել պատանի խաղացողին տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն։
Սակայն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կտրականապես դեմ է ֆուտբոլիստի հեռանալուն։ Գերմանացի մասնագետը ցանկանում է, որ Տունկարան շարունակի իր մասնագիտական առաջընթացը «կապտանռնագույնների» ճամբարում։
Էբրիմայի գործող պայմանագրի ժամկետ կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով