Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցրել է, որ մարզերից ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաք սահմանափակելու հարց չկա քաղաքային իշխանության օրակարգում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանն այդ մասին խոսել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ շեշտելով, որ մայրաքաղաքում առկա են ավտոմեքենաների մեծ հոսքի և հանրային տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու հետ կապված խնդիրներ։
«Մարզերի բնակիչների՝ Երևան մուտքի սահմանափակման հարց չկա մեր օրակարգում։ Այս հարցի շուրջ աղմուկը սխալ վերնագրերի արդյունք է։ Երևանում առկա են ավտոմեքենաների մեծ հոսքի և հանրային տրանսպորտի կանոնավոր աշխատանքի խնդիրներ։ Այս պարագայում այլ լուծում չկա, քան տալ հանրային տրանսպորտին առաջնահերթություն՝ ավելացնելով ավտոբուսային գծերը։ Միաժամանակ, պետք է սահմանափակել մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը մայրաքաղաքի տարբեր հատվածներով։ Առաջին հերթին շատ կարևոր է, որ Երևան քաղաքում հանրային տրանսպորտը սկսի կանոնավոր աշխատել։ Մարդիկ իմանան, որ կանգառում գրված ժամանակացույցին համապատասխան ավտոբուսները գալու են»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետն անդրադարձել է նաև վաղ առավոտյան և աշխատանքային օրվա ավարտին մետրոպոլիտենի գերծանրաբեռնված երթևեկության խնդրին՝ նշելով, որ իրենք պարբերաբար ավելացնում են վագոնների քանակը։
Ավինյանը հավելել է, որ Երևանի քաղաքապետարանը մետրոյի արդիականացման ծրագրի իրականացման համար Կառավարությունից ունի վերջնական հաստատում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը