Պատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Սա, կարծում եմ, ՄԻՊ հաստատության՝ ոչ միայն իմ, այլև իմ նախկին գործընկերների գործունեության շատ կարևոր ուղղություններից է եղել, և եթե դիտարկեք ՄԻՊ-ի տարբեր տարիների տարեկան հաղորդումները, կտեսնեք, որ այս հարցին մշտապես բավականին մեծ ուշադրություն է դարձվել։ Այդ մասին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը, ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված հարցերին։
«Եթե այս տարվա կտրվածքով հարցերին անդրադառնանք, միանշանակ պետք է նշեմ, և ես սա միայն այստեղ չեմ նշում, հրապարակային եմ հազար անգամ ասել, իրավասու՝ քաղաքականություն մշակող և իրականացնող բարձրաստիճան պաշտոնյաներին եմ ասել՝ սա լրջագույն խնդիր է»,- հայտարարեց Մանասյանը՝ նշելով, որ պատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների, ենթամշակույթին բնորոշ հարաբերությունների տրամաբանությունից։
«Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն, և ես այդ մասին հրապարակային եմ ասել, դարձյալ քաղաքականություն մշակողներին և իրականացնողներին եմ ասել։ Շատ անելիքներ կան առանձին հայեցակարգ ունենալու առումով, և շատ կարևոր է, որ կարողանանք նաև, այսպես ասած, ծառայողների ու հրամանատարական կազմի այնպիսի սերունդ ձևավորել, որի համար, օրինակ, բռնությունը, նվաստացումը և այլն լինեն անընդունելի երևույթներ ուղղակի, որովհետև նույնիսկ մի մարդու առկայությունը կամ 100 հոգու մեջ 10 հոգու առկայությունը, հատկապես հրամանատարական կազմի առումով, ովքեր նորմալ են համարում այս երևույթը, իրականում ի չիք է դարձնելու բոլոր ջանքերը, որովհետև, միևնույն է, այդ երևույթը շարունակելու է գոյություն ունենալ», - ասաց ՄԻՊ-ը։
Հաջորդ կարևոր հարցը, ըստ նրա, այս գործերով քննությունների արդյունավետությունն է։
«Այսինքն՝ այս գործերով թե՛ քրեական վարույթները, թե՛ նաև ներքին ուսումնասիրությունները պետք է այնքան արդյունավետ լինեն, որ մարդիկ իմանան՝ պատասխանատվությունն անխուսափելի է։ Էդ մարդիկ պետք է ենթարկվեն պատասխանատվության, որ մյուսներն իմանան, որ սա թույլատրելի եղանակ չէ»,- նշեց նա։
Մանասյանը նշեց՝ վերջին երկու տարում իրենք շատ-շատ են ակտիվացրել իրենց գործունեությունն այս ոլորտի հետ կապված, իր գրությունների հիման վրա մի շարք ծառայողական քննություններ են եղել, նաև մարդիկ են պատասխանատվության ենթարկվել, սակայն ընդգծեց՝ ոլորտում անելիքները դեռ շատ են։
Ինչ վերաբերում է ռազմական օմբուդսմենի մասին պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, ասաց՝ դա կարող է, ըստ էության, լինել տարբերակ, բայց այն դեպքում, երբ պետությունը որոշի, որ ինքը տարբեր ուղղություններով ունենալու է տարբեր օմբուդսմենական հաստատություններ։
«Սովորաբար մեր տիպի երկրներում պետությունն այդ մոդելով չի գնում, որովհետև դա ենթադրում է շատ լուրջ ֆինանսական ռեսուրսներ, որոնք մեր տիպի պետությունները չեն կարողանում սովորաբար իրենց թույլ տալ», - ասաց Մանասյանը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը